ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով' կազմելով 479.51 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.87 դրամով և կազմել 522.19 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փո խարժեքը նվազել է 0.15 դրամով' կազմելով 7.89 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.53 դրամով և կազմել 724.59 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 9-ին կազմել է 18 հազար 126.07 դրամ, արծաթի գինը՝ 246.51 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 975.76 դրամ: