Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին` ռուս մոդել Իրինա Շեյկը պատմել է ֆուտբոլիստի հետ հարաբերությունները խզելու պատճառների մասին: Հիշեցնենք, որ 5 տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց այս տարվա հունվարին:
-Ինձ համար իդեալական տղամարդը պետք է լինի ազնիվ և հավատարիմ, պետք է լինի ջենթլմեն, ով գիտի` ինչպես պետք է իրեն պահի կանանց հետ: Ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ստիպում են մեզ դժբախտ զգալ, քանի որ նրանք տղաներ են, ոչ թե տղամարդիկ:
Մտածում էի` իդեալական տղամարդու եմ գտել, բայց այդպես չէր: Կարծում եմ` յուրաքանչյուր կնոջ համար էլ հաճելի չէ, երբ կողքիդ քո տղամարդը չէ: Այսպես` ինձ համար տհաճ էր, ես ինձ անապահով էի զգում,-Շեյկի խոսքը մեջբերել է «Championat.com»-ը` հղում կատարելով իսպանական «Hola» պարբերականին:
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի խոսել բաժանման պատճառների մասին և միայն երջանկություն է մաղթել Իրինային: