ԽՈՅԵՐ
Այսօր դուք շատ կցանկանաք խղճալ ձեր սիրելիին, գուրգոՒրել նրան, սիրել եւ ասել, որ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն նրա կողմից դա կարող է ընկալվել որպես արժանապատվության նպաստացում։ Նախքան ձեր զգացմունքներին տուրք տալը, վստահ եղեք, որ սիրելին այլ կերպ չի հասկանա։ՑԼԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ առավել հաճախ գրկել եւ քնքուշ խոսքեր ասել ձեզ։ Եվ որքան շատ նրա խոսքերն ուրախացնեն ձեզ, այդքան լավ նա կզգա իրեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք մտածում եք միայն անցյալի կամ ապագայի մասին, իսկ ներկայի մասին՝ ոչ։ Սակայն հենց ապագայի եւ անցյալի միջեւ ակնթարթն է, որ կոչվում է կյանք։ Ժամանակն է դադարձել երազել եւ ապրել իրական կյանքով։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ բարեհաջող օր է, որպեսզի նոր բաներ փորձարկեք։ Եթե սիրո հարցում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, եւ դուք հետաքրքրված չեք նոր հարաբերություններ հաստատելով, կարող եք այլ բան ուսումնասիրել՝ օրինակ նոր լեզու։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կարող է վախ ապրել հարաբերություններում ինչ-որ փոփոխությունների պատճառով։ Նա ցանկանում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ կա։ Միգուցե ընդառա՞ջ գնաք նրան։
ԿՈՒՅՍԵՐ
Ինչ էլ որ անեք այսօր, ձեր սիրելիի սերը պաշտպանում է ձեզ։ Նա ձեր գլխավոր թալիսմանն է, որը կպահպանի ձեզ դժբախտություններից։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կլինեք խելահեղ մտքերի աղբյուր։ Սիրելիի հետ հարցերը լուծելու ձեր եղանակներն այնքան օրիգինալ կլինեն, որ նա կարող է նույնիսկ երկյուղել դրանից։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք պետք է այնպիսի բան մտածեք, որն ավելի կմտերմացնի ձեզ եւ ձեր սիրելիին։ Միգուցե դա լինի ընդհանուր գաղտնիք կամ էլ անմեղ արարողակարգ՝ օրինակ հանդիպման ժամանակ քիթը համբուրելու տեսքով։ Ամեն ինչ ձեր երեւակայությունից է կախված։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր շատ կարեւոր է, որպեսզի սիրելիին շնորհակալություն հայտնեք այն ամենի համար, ինչ նա անում է ձեզ համար։ Հակառակ դեպքում՝ նա կարող է կարծել, թե դուք չեք գնահատում նրա արարքները։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր անսպասելի հանդիպումների օր է։ Դուք կարող եք հանդիպել ձեր նախկին սիրուն այնտեղ, որտեղ չեիք սպասում հանդիպել։ Դա կարող է առաջացնել ձեր սիրելիի խանդը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ո՞րն է ձեզ համար ավելի կարեւոր՝ փո՞ղը, թե՞ երջանիկ սերը։ Այսօր այս հարցը կբարձրանա ձեր առջեւ, եւ ընտրությունն այդքան էլ հեշտ չի լինի, որքան ձեզ հիմա թվում է։
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ հեռուստացույց դիտել, ընդ որում՝ ցանկալի է այն հաղորդումը կամ ֆիլմը, որը ձեզ երկուսիդ էլ դուր է գալիս։ Մի ուղղությամբ նայելն օգտակար է։