Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ֆուլ հաուս»-ից Հրաչը` կերպարի, արձագանքների ու անձնականի մասին

Lifestyle
Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ում նկարահանվող Մոսո Կարապետյանը պատասխանեցESem.am-ի հարցերին ու որոշ բացահայտումներ արեց: Թատերական ինստիտուտն ավարտած դերասանի հետ խոսել ենք իր կերպարի, դրա մասին ստացած արձագանքների, նոր ներկայացումների, անձնագրային անվան ու անձնական կյանքի մասին: - Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաեթերում, սերիալներում: - Հեռուստատեսությունում հայտնվել եմ 2007-2008 թվականներին, երբ Գրիգոր Դանիելյանից առաջարկ ստացա խաղալու «P.S. club»-ում: Իսկ սերիալներում հայտնվել եմ զինվորական ծառայությունից հետո` 2012 թվականին, երբ Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջարկեց խաղալ «Եռաչափ սեր» սերիալում:] - Այժմ «Ֆուլ հաուսում» մարմնավորում ես Հրաչին. ի՞նչ արձագանքներ ես հիմնականում ստանում: Որևէ նմանություն ունե՞ք: - Հիմնականում շատ լավ ու դրական արձագանքներ եմ լսում. վատ բաներ դեռ չեմ լսել: Նկատել եմ, որ շատ են կրկնօրինակում Հրաչին: Ես և Հրաչը բացարձակ նման չենք իրար, բայց հեշտությամբ եմ մրամնավորում այդ կերպարը: Կարելի է ասել՝ հենց նկարահանման հրապարակ եմ մտնում, դառնում եմ Հրաչ :) Իմ կարծիքով, Հրաչը ուժեղ, քյարթու տղա է, մտածում է, որ իր ասածն ամենաճիշտն է: Նրան հանգամանքներն ու վայրը չեն հետաքրքրում, անում է այն, ինչն իր կարծիքով ճիշտ է: - Ի՞նչ ես կարծում, Հրաչի նման տղաները մեր հասարակությունում շա՞տ են: - Կոնկրետ Հրաչի նման կերպարների չեմ հանդիպել, բայց այդ մտածելակերպի մարդիկ շատ են. ճանաչում եմ, նույնիսկ ընկեր էլ ունեմ: Ավելին, շատ բաներ նրանից եմ գողացել, որովհետև մեր կերպարները հենց շրջապատից ենք կերտում: - Սերիալային գործընկերներիդ հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունես: - Բոլորի հետ ընկերական եմ: Մարդիկ կան, որոնց վաղուց եմ ճանաչում, ոմանց հետ նոր եմ ծանոթացել: Բոլորի հետ էլ ժամանակ առ ժամանակ շփվում եմ: - Երազե՞լ ես դերասան դառնալու մասին: - Չեմ կարող ասել՝ երազել եմ, բայց անկախ ինձնից կամաց-կամաց ստացվել է: 9-րդ դասարանից սկսած խաղացել եմ դպրոցական KBH-ում, որի շրջանակներում մեր թիմը չեմպիոն է դարձել, ու տեղափոխվել ենք ուսանողական լիգա: Այդպես էլ առաջացել է դերասան դառնալու ցանկությունը: Նաև մի անգամ ներկայացում եմ դիտել Համազգային թատրոնում, շատ եմ հավանել ու որոշել եմ Թատերական ընդունվել, դերասան դառնալ: - Ի՞նչ է քեզ տվել Թատերականում սովորելը և որքանո՞վ ես դերասանի համար կարևորում մասնագիտական կրթությունը: - Եթե որևէ մեկն իրեն դերասան է համարում, ապա պետք է կրթություն ունենա: Իսկ եթե այդ կրթությունը ստանում է Թատերականում, ապա ուզի թե չուզի, ինչ-որ բան սովորում է: Կարծում եմ՝ դերասան դառնալու համար պետք է Թատերականի ձեռքի տակով անցնել, կամ էլ այնպիսի պրակտիկա ու տաղանդ ունենալ, որ կրթույթունն անհրաժեշտ չլինի: Թեև շատերին Թատերականի առօրյան է գրավում, պարզապես ցանկանում են ընդունվել ու վայելել ուսանողական օրերն այնտեղ: Ինձ Թատերականում սովորելը 4 լավ տարի է տվել` ուսանողական գեղեցիկ կյանքով: Բայց բացի դրանից, շատ բան եմ սովորել, հասկացել եմ՝ ինչ է դերասանի մասնագիտությունը: Այնպես որ, շատ եմ կարևորում կրթությունը, սակայն կապ չունի՝ Թատերականում դա կստանաս, թե որևէ ստուդիայում: Բայց, իհարկե, այստեղ էլ տարբերություն կա: Չես կարող Սունդուկյան թատրոնի ստուդիան համեմատել որևէ մեկի ստեղծած ստուդիայի հետ: Այս ամենը, սակայն, ասում եմ թատրոնի բեմում խաղալու համար, իսկ սերիալում խաղալու համար այնքան էլ կարևոր չէ: - Դերասանի համար կարևորո՞ւմ ես թատրոնում աշխատելը: Եթե այո, ո՞ր թատրոնում կցանկանայիր խաղալ: - Դերասանի համար թատրոնում աշխատելը կարևորում եմ այնքանով, որ նա միշտ ֆորմայի մեջ է մնում: Կամ եթե նույնիսկ չես էլ աշխատում որևէ թատրոնում, բայց խաղում ես կոմերցիոն ներկայացումներում, արդեն լավ է: Չես կարող միայն նկարահանվել սերիալում, գնալ տուն և ասել` ես դերասան եմ: Ճիշտ է, առաջարկներ դեռ չեմ ստացել որևէ թատրոնում աշխատելու, բայց շատ կցանկանամ աշխատել Պարոնյան թատրոնում, որովհետև կոմեդիայի ժանրը ինձ ավելի հոգեհարազատ է: - Ո՞րն է քո երազանքների դերը, կերպարը, որը կցանկանաս անպայման խաղալ: - Երբ մեծանամ ու հասնեմ այդ մակարդակին, շատ կցանկանամ խաղալ Ռիչարդ Երրորդի կերպարը` համանուն պիեսում: - Այս ոլորտում ո՞րն է այն գագաթնակետը, որին փորձում ես հասնել: - Այս հարցին շատ ավելի ուշ կպատասխանեմ, որբ հասնեմ այն մակարդակին, որ ինձ հրավիրեն խաղալու Ռիչարդ Երրորդի դերը: - Տեղյակ եմ, որ այս պահին նաև նոր ներկայացումներում ես ընդգրկված: - Այո, այս պահին խաղում եմ երկու նոր ներկայացման մեջ: Առաջինը` ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի «Հիվանդները» ներկայացումն է, որում մարմնավորում եմ կնամոլ մի տղամարդու, ով շատ է վախենում իր կնոջից: Իսկ երկրորդը` Աշոտ Հակոբյանի բեմադրած «Գիշատիչների խնջույքը» ներկայացումն է, որտեղ մարմնավորում եմ օկուպացված երկրի ֆրանսիացի բժշկի` Դոկտոր Քարտին: Մանրամասները մարտի 17-ին` պրեմիերայի օրը: - Ո՞ր հատկանիշներդ կբացահայտես: -Կարծում եմ՝ բարի եմ, համբերատար, ուշ բռնկվող, ընկերապաշտ: Որքան ել համբերատար եմ, բայց եթե համբերության բաժակը լցվեց, ջղայնանում եմ ու դառնում անճանաչելի. բայց դա հազվադեպ է լինում: - Նկարահանումներից բացի , ինչպե՞ս է անցնում առօրյադ: - Քանի որ որևէ թատրոնում չեմ աշխատում, առավոտյան ուշ եմ արթնանում: Օրվա մեծ մասն անցկացնում եմ ներկայացման փորձերի գնալով, իսկ երեկոյան… ընկերներով հավաքվում ենք՝ կա՛մ ներկայացում դիտելու եմ գնում, կա՛մ ֆուտբոլ եմ դիտում, իսկ օրվա ավարտին պարտադիր մի ֆիլմ եմ դիտում, նոր քնում եմ: - Տեղյակ եմ, որ անձնագրով Աղվան Կարապետյան ես: Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցին քեզ Մոսո ասել: - Ինձ փոքրուց են Մոսո ասել: Մայրս բոլոր փոքրիկներին «մուս» է ասում, ինձ էլ է այդպես անվանել ու ժամանակի ընթացքում «մուսը» դարձել է Մոս ու Մոսո: Բոլորը գիտեն, թե իմ անունը Մոսո է: Նույնիսկ երբ պետավտոտեսուչը կանգնեցնում է, ես ներկայանում եմ որպես Մոսո, իսկ նա զարմանում է, քանի որ վարորդական իրավունքում գրված է՝ Աղվան Կարապետյան: - Եթե չեմ սխալվում, ընկերուհի ունես: Ո՞վ է նա: - Ընկերուհի չունեմ, պարզապես կա մի աղջիկ, ում հետ փորձում եմ լուրջ հարաբերություններ սկսել. դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի: Նա իմ ոլորտից չէ, բայց ինչ-որ առումով կապ ունի արվեստի հետ:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը
 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia