Մոսկվայում փակվել են ադրբեջանցիների շուկաները
Մոսկվայում փակվել են երկու շուկա, որոնցում աշխատում էին ադրբեջանցիները: Այս մասին, ինչպես հաղորդում է armenpress.am -ը, հայտնում է lent.az լրատվական կայքը:
Փակվել են «Դոմոդեդովո» եւ «Խլեբնիկովո» շուկաները, որոնցում հիմնականում ադրբեջանցիներ էին աշխատում: Երկու շուկաների փակման համար որպես պատճառ նշվում է հակասանիտարական վիճակը: Բացի այդ, «Դոմոդեդովո» շուկայում ստուգումների արդյունքում Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են մեծ թվով անօրինական միգրանտների: Հայտնի չէ, թե այդ շուկաները երբ են վերաբացվելու: