Դուբայի «Scoopi Café» սրճարանում (ԱՄԷ) հայտարարել են ճաշացանկում աշխարհի ամենաթանկ պաղպաղակի հայտնվելու մասին: Այն Սեւ ադամանդ անունն է ստացել: Ըստ Kedem-ի, աղանդերի մեկ գնդիկն արժե 816 դոլար:
Պաղպաղակի բաղադրատոմսը հրուշակագործներն ավելի քան մեկ ամիս են մշակել՝ աշխարհի տարբեր ծայրերից ընտրելով լավագույն բաղադրիչները:
Պաղպաղակի բաղադրության մեջ մադագասկարյան վանիլին կա, իրանական զաֆրան, իտալական տրյուֆել եւ ուտելի ոսկի: Աղանդերը մատուցում են Versace-ից գավաթով, որը կարելի է տուն տանել: