Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի»-ն 150 հեռախոսազանգ է ստացվել
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 150 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 121-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 32 հեռախոսազանգ, որոնցից 18-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն