Կայսրությունը վերականգնել հնարավոր չէ. Պուտինը զբաղված է «hողահավաքությամբ»
BlogՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնածավալ պատերազմ հրահրել, որպեսզի վերականգնի Խորհրդային Միությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Յացենյուկի գնահատականը փոքր-ինչ էմոցիոնալ է՝ պայմանավորված թերևս ռուս-ուկրաինական պատերազմով: Բանն այն է, որ այսօրվա Ռուսաստանն ինքը կայսրություն է, իհարկե՝ ռեգիոնալ մասշտաբի, բայց Խորհրդային կայսրությունը վերականգնելու ռեսուրս չունի՝ ֆինանսական, գաղափարական եւ այլ առումներով:
Այսօրվա Ռուսաստանը նույնիսկ լուրջ դաշնակիցներ չունի բոլոր այն կազմակերպություններում, որոնք համարվում են Կրեմլի նախագծեր:
Անգամ Մաքսային միության հիմնադիր անդամներ Բելառուսն ու Ղազախստանը ձեռնպահ մնացին Մոսկվայի ուկրաինական քաղաքականությունը պաշտպանելուց:
Էլ չեմ ասում այն մասին, որ հետխորհրդային երեք պետություններ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, վաղուց Եվրամության անդամներ են, Վարաստանն, Ուկրաինան ու Մոլդովան շարժվում են եվրաինտեգրացիայի ուղղությամբ:
Խնդիրն այստեղ այլ է. մենք գործ ունենք Վլադիմիր Պուտինի ու նրա շրջապատի մեծապետական հավակնությունների ու խորհրդային որոշ նախկին հանրապետությունների պետականության ճգնաժամի համադրության հետ:
Պուտինի պատկերացմամբ՝ Ռուսաստանը մի քիչ ավելի մեծ հասկացողություն ու տարածություն է, քան՝ նրա այսօրվա սահմանները: Ու նա, ըստ էության, զբաղված է ՙՙհողահավաքությամբ՚՚. դրա դրսևորումներ են Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունների ճանաչումը, Ղրիմի միացումը Ռուսաստանին, վաղը կարող են խնդիրներ լինել Մերձդնեստրում կամ Դոմբասում:
Մոսկվայի քաղաքականությունը պաշտպանելու ցանկություն բնավ չունեմ, բայց նրա կայսերականությունն երբեք հաջողություն չէր ունենա, եթե Թբիլիսին կարողանար քաղաքական ու քաղաքկրթական, մշակութային համակեցություն հաստատել աբխազների ու օսեթների, Քիշնեևը՝ մերձդնեստրցիների, Կիևը՝ դոմբասցիների հետ: Կայսրությունների տրամաբանությունն երբեք չի փոխվում. նրանց հավակնությունները կարող են կանխվել, եթե պրոդուկտիվ հակաքայլեր ունես:
Կայսրություններին պատերազմում հաղթել հնարավոր չէ, նրանց կարելի է հաղթել միայն քաղաքակրթական հարթությունում:
Եթե Վրաստանն, Ուկրաինան ու Մոլդովան անցած 22-23 տարիներին կարողանային արդյունավետ պետություն ստեղծել, ոչ մի Պուտին չէր կարող մտածել ՙՙՆովոռուսիաների՚՚ ու այլ նախագծերի մասին...
Իսկ Սահակաշվիլին կամ Յացենյուկն արմատական գնահատականներ են տալիս, որպեսզիարդարացնեն նաև իրենց անարդյունավետ քաղաքկանությունը:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Սուրենյանցը: