Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ր դեպքում Դիանա Մալենկոն կնկարահանվի բաց տեսարաններում

Lifestyle
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն վերջերս կոտրել է ֆիլմում չնկարահանվելու կարծրատիպը և ներկայացել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, իսկ բացառիկ մանրամասները պատմել է BlogNews.am-ին։ «Սկզբում ինձ զանգահարեցին ու առաջարկեցին մի կերպար, որից հրաժարվեցի բաց տեսարանների պատճառով։ Մեկ ամիս անց կրկին թեմա էր բացվել, ընկերներս առաջարկել էին թեկնածությունս, կրկին զանգեցին ինձ, ու այս անգամ գնացի քասթինգի»,- ասաց Դիանան ու հավելեց, որ չնայած ոչ քասթինգային կերպարով էր գնացել, իր թեկնածությունը հաստատել են գլխավոր հերոսուհու դերի համար։ Անդրադառնալով բաց տեսարաններին, որոնց պատճառով Դիանան հրաժարվել է առաջին դերից՝ նա ասաց. «Երբ Լարս Ֆոն Տրիերը նկարահանում էր իր «Նիմֆոմանկա» ֆիլմը, դերասանուհուն հարց տվեցին բաց տեսարանների մասին, և նա պատասխանեց՝ երբ քեզ առաջարկ է անում Լարս Ֆոն Տրիերը, դու պատասխանի այլընտրանք չունես։ Եթե էնպիսի ռեժիսոր էնպիսի ֆիլմի համար էնպիսի հոնորար է առաջարկում, գուցե և համաձայնես, բայց հայաստանյան պայմաններում ոչ այնքան բարձր հոնորարների և ոչ այնքան աշխարհահռչակ ռեժիսորների դեպքում չեմ կարծում, որ ճիշտ է քո մի մասունքը ցուցադրել հանրությանը»։ Դիանան նշեց, որ իր ընտրած կերպարում կա և՛ սիրախաղի, և՛ համբույրի տեսարան, սակայն ինքը համաձայնել է՝ վստահելով Մհեր Մկրտչյանին ու չի սխալվել։ «Ինձ համար համբույրի ու սիրախաղի տեսարաններն էլ են բաց, բայց կա նաև սեռական հարաբերության տեսարան, որից ես հրաժարվեցի։ Ասածս այն է, որ եթե օրինակ օսկարակիր դերի համար լինի, գուցե նման քայլի գնաս։ Էս դեպքում հարցը մասշտաբն է։ Ես համարձակ եմ, բայց  համարձակության մեջ փորձում եմ չկորցնել չափս։ Փորձում եմ պահել ոսկե միջինը։ Կարծում եմ՝ հիմարություն կլիներ հրաժարվել այս դերից սիրախաղի տեսարանի համար»,- նկատեց դերասանուհին։ Ինչ վերաբերում է հոնորարներին՝ Դիանան ասաց, որ Հայաստանում աստղաբաշխական գումարների մասին խոսել հնարավոր չէ, քանի որ չի կարող ֆիլմի բյուջեի կեսը բաժին հասնել մեկ դերասանի, ով էլ նա լինի, սակայն խոստովանեց, որ տեսահոլովակից հետո դրանք աճել են։ Նա նկատեց, որ մեկնարկային գիծը սանդղակից բարձր է՝ հաշվի առնելով իր անցած ճանապարհը, ինքը գոհ է, սակայն ակնկալում է, որ նոր ֆիլմերի հետ հոնորարները կաճեն։ Ֆիլմում դերասանուհու գլխավոր խաղընկերը դերասան Հայկ Պետրոսյանն է՝ Վարդան Պետրոսյանի որդին։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են 1993 թվականին։ Երկու երիտասարդների պատմությունը մեր ժամանակներում ներկայացնում են դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ «Ես ու Նազենի Հովհաննիսյանն արտաքնապես և մեր տեսակով նման չենք։ Մենք փորձել եք հետաքրքիր շտրիխներ գտնել, սակայն չենք ֆիքսվել նմանության վրա, շեշտը դրել ենք լավ խաղի, ասելիքի, սյուժեի վրա։ Մենք փորձել ենք մեր կերպարը զարգացնել. ես այն ստեղծել եմ, Նազենին էլ, ըստ սյուժեի, այն ավելի է մեծացրել և իր տարբերակով ներկայացրել։ Ի վերջո, տարիների ընթաքում յուրաքանչյուրս էլ փոխվում ենք»,- ասաց Դիանան։ Դերասանուհին մեծ ձեռքբերում է համարում համագործակցությունը Մհեր Մկրտչյանի հետ։ «Երբ սյուժեն կարդացի, հասկացա, որ կերպարս բարդ է, սակայն երբ սկսեցինք աշխատել, հասկացա, որ պատկերացումներս չէին համապատասխանում իրականությանը։ Մհեր Մկրտչյանն էնպես բացեց կերպարն ու աշխատեց դրա հետ, որ բացահայտեցի, թե ինչ խորություն ունի այն»,- նկատեց նա։ Ըստ Դիանայի՝ աշխատել են այնպիսի պրոֆեսիոնալ պայմաններում, որ նույնիսկ ապշել է։ «Ամեն բան այնպես էր կազմակերպված, որ ոչնչի մասին չէիր մտածում, միայն քո դերի, հոգեվիճակի վրա էիր կենտրոնանում»,- հավելեց դերասանուհին։ Նա շեշտեց, որ 3 տարի է, ինչ թատրոնում է և մերժել է ֆիլմերում նկարահանվելու բոլոր առաջարկները։ «Ինձ համար անընդունելի էր դերասանական արվեստը ֆիլմերում։ Կարծում էի՝ այն միայն թատրոնում է լիարժեք ներկայացվում, սակայն Մհերի ֆիլմն ինձ հակառակն ապացուցեց։ Մի շատ դժվար տեսարան ունեցա, մտածում էի՝ երբեք չեմ կարողանա խաղալ այն, սակայն Մհերն ինձ շատ օգնեց»,- ասաց Դիանան ու հավելեց, որ ամենաբարդը լուռ տեսարաններն էին, քանի որ դրանք պահանջում են հարյուր տոկոսանոց հոգեվիճակ, դիմախաղ և ուրիշ ոչինչ։ «Թատոնում ամենաբարդը նախապատրաստական ընթացքն է, կինոյում՝ հակառակը՝ այդ պահին պետք է բացվես։ Մտածում էի՝ հնարավոր է՝ շատ երկար նախապատրաստվես ու նկարահանման պահին չգաս այդ հոգեվիճակին, կամ գաս կոնկրետ հոգեվիճակի, ու «դուբլը» ամեն բան փչացնի,- ասաց Դիանան, ով նկարահանումներից հետո փոխել է կարծիքը,- հաստատ այլևս այդ քամահրանքով չեմ խոսի ֆիլմերի մասին»։ Դիանան քանիցս նշել է, որ չի նկարահանվի սերիալներում, հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ դրանց մասին փոխի իր կարծիքը, նա վստահեցրեց, որ դա հաստատ լինելու բան չէ։ «Մի քանի ամիս առաջ ստացա այն առաջարկը, որից ավելին չի կարող լինել, եթե դրանից հրաժարվել եմ, չեմ կարծում, որ պատկերացումներս կփոխվեն։ Եթե մի օր 100 դրամ չունենամ, գուցե նկարահանվեմ, բայց միայն այդ պատճառով»,- ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ չի էլ քննադատում սերիալում նկարահանվող դերասաններին։ -Ուղղակի ամեն մեկս կարիերայի մեր ճանապարհն ենք գծում, իմ կարիերայի ճանապարհին սերիալներ չեմ տեսնում»։ Դերասանուհին մեծ ոգևորությամբ պատմեց դեբյուտային ֆիլմի մասին։ Ըստ նրա՝ ճիշտ ընտրություն է արել։ Ինչպես տեսահոլովակի ժամանակ էր, երբ ես 5 տարի մերժում էի բոլոր առաջարկները ու վերջում ընտրեցի ամենամեծ ու կարևոր առաջարկը՝ Արամ MP3-ի «Not alone»-ը, այնպես էլ ֆիլմում եղավ։ Թեև նկարահանվել, վերջացրել եմ, մինչ օրս չեմ հավատում, որ այսպիսի մասշտաբային ֆիլմի առաջարկն ինձ էր արված»,- ասաց նա ու հավելեց, որ իրեն հաջողակ է համարում։ Դիանան հայտնեց, որ այս ֆիլմի պրեմիերան մի փոքր ուշ կլինի։ Մինչ այդ հավանաբար կկայանա մեկ այլ ֆիլմի պրեմիերան։ «Շարմի» և Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմի նկարահանումները կկայանան գարնան վերջին։ Կարծում եմ՝ այն ավելի շուտ լույս տեսնի, քանի որ Մհերի ֆիլմը շատ ծավալուն է, տարածքները շատ տարբեր են, նկարահանումների ընթացքը կապված է նաև եղանակային պայմանների հետ։ Ըստ դերասանուհու՝ երկու ֆիլմերում շատ տարբեր է ներկայանալու, ինչի համար շատ ոգևորված է։ Ամալյա Հովհաննիսյան 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia