Yerevan, 08.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վրանից մինչև ադամանդ. ի՞նչ տեսք ունեն Մունդիալ-2022-ի մարզադաշտերը

Sport
Ավելի քան 7 տարի է մեզ բաժանում Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից, բայց 4 մարզադաշտի նախագիծ արդեն իսկ կարող ենք գնահատել: «Al Wakrah» Մարզադաշտը գտնվում է Դոհայից 15 կմ հարավ ընկած տարածության վրա (քաղաքը հայտնի է ձկնորսությամբ ու Քաթարի առևտական կենտրոններից է), Ալ-Քաթր ընտանիքի կառավարման օրոք եղել է երկրի մայրաքաղաքը: Աշխարհի առաջնության ժամանակ արենան կկարողանա 40.000 ֆուտբոլասերի հյուրընկալել, սակայն առաջնության ավարտից հետո այն երկու անգամ կկրճատվի: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս խնդրի լուծումը իրենից լուրջ բարդություն չի ներկայացնում, քանի որ արենան մի քանի մոդուլից է բաղկացած: Շինարարական ամբողջ հրապարակը 585,00 քառ.մ. է և ներառելու է նաև հարակից տարածքները: Մարզադաշտի դիզայնի հեղինակը Զախա Հադիդն է՝ իրաքյան ծագում ունեցող անգլիացի ճարտարապետ, դիզայներ, դեկոնստրուկցիաների վառ ներկայացուցիչ ու առաջին կին դիզայները, ով 2004-ին արժանացավ Պրիտցկերովյան մրցանակին: «Al Bayt Stadium» Դոհայից 50 կմ հեռավորության վրա գտնվող արենան կառուցվելու է երկրի հյուսիսային, համեստ քաղաքում՝ Ալ-Հորում (քաղաքն արաբերենից թարգմանաբար նշանակում է ծոց), որտեղ հիմնականում ապրում են նավթի ու գազի արդյունաբերությամբ զբաղվողները: Հետաքրքրական է, որ քաղաքացիների մեծ մասը Ալ-Մոհանադիի գերդաստանից է` բաղկացած բեդվինների 7 տոհիմից, որոնք իշխել են մինչև 1971-ին Քաթարի անկախանալը: 60.000 քառակուսի մետրանոց, ուլտրաժամանակակից՝ վրանի պես ծածկվող տանիքը հսկայական գնդակի տեսք ունի և կոչված է օգնելու պահպանել մարզադաշտի ջերմաստիճանն ամռանն ու ձմռանը: Ինչպես «Ալ-Վակրան», այս մարզադաշատը ևս առաջնությունից հետո կձևափոխվի ու դրա արդյունքում կկարողանա տեղավորել ոչ ավելի քան 32.000 հանդիսականի: Ամենայն հավանականությամբ, այս մարզադաշտը կընդունի առաջնության կիսաեզրափակիչներից մեկը, մարզադաշտի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018-ի վերջին: Հետաքրքիր փաստեր
  • Առաջնության ավարտից հետո բոլոր «ավելորդ» նստարաններն կապամոնտաժվեն և ըստ նախնական համաձայնության` Մունդիալ 2022-ի կազմակերպիչների կողմից կտրվեն ՖԻՖԱ-ին:
  • Մարզադաշտն իր անունը ստացել է ի պատիվ Բաիտ-Ալ Շաար վրանի, որն ավանդաբար օգտագործում են Քաթարի ու հարևան երկրների քոչվորները: Ըստ ձևավորված պատմություն՝ վրանի արտաքին տեսքը (սև սպիտակ գծերով) մի քանի նպատակներով է օգտագործվել. սպիտակ գծերի լայնությունն ու քանակը թույլ էին տալիս ճանաչել վրանի տիրոջ ցեղը, իսկ անապատի ճանապարհից հոգնած մարդիկ հնարավորություն ունեին օգտվել վրանի տիրոջ հյուրասիրությունից՝ անկախ նրան ծանոթ լինելու աստիճանից:
«Qatar Foundation Stadium» Հերթական հրաշքի հեղինակները մադրիդյան «RFA Fenwick Iribarren Architect» ճարտարապետական ընկերության անդամներն են, որոնց վրձնի տակից արդեն դուրս են եկել Օսլոյի, Տիրանի, Կասաբլանկայի, Բարսելոնայի, Վալենսիայի և աշխարհի այլ քաղաքների գլուխգործոցներ: Վերջին տարիներին ընկերությունը ձեռք է մեկնել մարզական 18 կառույցների աշխատանքներին, իսկ Դոհայի արևմտյան մասում, ծովից 10 կմ հեռավորության վրա գտնվող, 45.350 հանդիսական տեղավորող «ադամանդե մարզադաշտը» դրանցից մեկն է: Աշխարհի առաջնությունից հետո տարողունակությունը կնվազեցվի մինչև 25.000-ի, իսկ մարզադաշտը կդառնա Քաթարի ուսանողական ժառանգությունը: Կառավարությունը նախատեսում է, որ հարակից կառույցներում և տարածքներում կկարողանան մարզվել համալասարանների ուսանողները: Հետաքրքիր փաստեր
  • Կազմակերպիչները կանխատեսում են, որ արագընթաց երկաթգծի շնորհիվ հարևան Բահրեյնից հնարավոր կլինի 51 րոպեի ընթացքում մարզադաշտ հասնել:
  • Մարզադաշտի տանիքը հատուկ նյութից կպատրաստվի, որը ցերեկը և գիշերը կփայլի՝ օգտագործելով արևի էներգիան:
«Khalifa International Stadium» Խալիֆ բին Համադ Ալ Տանիի (Քաթարի 6-րդ էմիրը, ում փոխարինեց որդին` Քաթարի էմիր Համադը) անունը կրող արենան բաց էր դեռ 1976-ին ու սկզբում 20.000 հանդիսական էր տեղավորում: 2006-ին տեղի ունեցած Ասիական 15-րդ խաղերի ժամանակ ապամոնտաժվեց ու չվերակառուցվեց: Երբ Քաթարը աշխարհի առաջնությունը հյուրընկալելու թույլատվություն ստացավ, որոշվեց մարզադաշտի տարողունակությունը հասցնել 68.000-ի: Այն կոչված է դառնալու աշխարհի ամենախոշոր ու հարուստ մարզական ակադեմիայի` «Aspire»-ի թագը, որի կառուցման համար ընդամենը 20 ամիս է պահանջվել: Ֆիթնեսի սրահների, լողավազանների ու հատուկ կլինիկայի կողքին, որտեղ մարզիկները կկարողանան բուժզննում անցնել, վերականգնողական բուժում ստանալ, համալիրը իր մեջ ներառում է նաև ֆուտբոլի 14 դաշտ և սպորտի տարբեր ճյուղերի համար նախատեսված ավելի քան 40 հրապարակներ: Հետաքրքիր փաստեր
  • 2019-ին մարզադաշտը կընդունի աշխարհի թեթև աթլետիկայի բացօթյա առաջնությունը: Կազմակերպիչները վստահեցրել են` շնորհիվ յուրահատուկ մեխանիզմի մարզադաշտի ջերմաստիճանը չի գերազանցի 28 աստիճանը, նույնիսկ, եթե ջերմաչափը ցույց տա 45 աստիճան:
  • Պաշտոնական Քաթարը մտադիր է բանակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից մեկը 2020-ից սկսած այս մարզադաշտում հյուրընկալելու համար:
The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan