«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, օրեր առաջ եղել է հայաստանյան դատարաններից մեկում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օհանյանից հետաքրքրվել, թե ինչու է հայտնվել դատարանում: Մուշեղ Օհանյանն ասաց, թե որևէ խնդիր չունի: Իսկ երբ փորձեցինք մանրամասներ պարզել, թե այդ դեպքում ինչո՞ւ էր դատարան գնացել, վերջինս չցանկացավ պատասխանել` անջատելով հեռախոսը: Մեզ հասած տեղեկություններով՝ Մուշեղ Օհանյանը դատարան էր գնացել իր հարազատներից մեկի մահվան գործով դատական նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 11-ին՝ ժամը 23:40-ին սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար էին բախվել 1973թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել էին ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարել էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի էր ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր, 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։