Passage du Gois-ը ճանապարհ է, որը տեղակայված է Բուրնյեֆ ծովածոցի հատակին ու միմյանց է կապում Ֆրանսիայի մայրցամաքային հատվածը Նուարմուտյե կղզու հետ:
Ինչպես հայտնում է Orer.am-ը, օրական երկու անգամ՝ տեղատվությունից հետո այն մի քանի ժամով հասանելի է դառնում երթևեկության համար: Մնացած ժամանակ մակընթացությունը այն ծածկում է ջրով մոտ 4 մետր:
Բնական անցումի մասին առաջին անգամ քարտեզներում հիշատակվել է 1701թ.: 1840թ. այդտեղ կառուցվեց ճանապարհ, որը թույլ է տալիս տեղաշարժվել դրանով:
Ներկայում ճանապարհի երկարությունը 4,5 կմ է: Ճանապարհը երկար չի թվում, սակայն բավական ռիսկային է:
Չնայած բազմաթիվ նախազգուշական ճանապարհային նշաններին, բազմաթիվ մարդիկ սրընթաց մոտեցող ջրի պատճառով հայտնվում են թակարդում:
Նման անհաջողակների համար կառուցված են հատուկ փրկարարական աշտարակներ, որտեղ կարող են սպասել, մինչ ջուրը հետ քաշվի, սակայն մեքենան փրկել, ցավոք, չի ստացվի: