Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպե՞ս կավարտվի «Հարազատ թշնամին»՝ ըստ Էմկայի, Տանոյի, Վիտուսի, Միշի, Բաբիի և մյուս դերասանների

Lifestyle
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալը շուտով կավարտվի, իսկ վերջը կորոշեն հենց հեռուստադիտողները։ Մինչ ստեղծագործական կազմն ընդունում է սցենարի հավանական տարբերակները, BlogNews.am-ը ֆիլմի դերասաններից հետաքրքրվել է, թե ով ինչ վերջաբան կցանկանար տեսնել։ Նրանք բոլորը շեշտում էին, որ կանխատեսումներ անել չեն կարող, ասում են միայն իրանց ցանկությունները։) Հատկանշական է, որ գրեթե բոլոր դերասաններն անդրադարձան Կարպիչի կերպարին, թեև ցանկությունները տարբեր էին։) Էմկայի դերակատար Լիկա Սալմանյանն ասաց, որ չի մտածել՝ ինչպես կցանկանար, որ վերջանար սերիալը, բայց հնարավորինս բարի վերջաբան է ուզում։) «Ինձ թվում է՝ իմ կերպարն ու Սպոն միասին կլինեն, քանի որ սերիալի շեշտը այդ կերպարների սիրո վրա է դրված»,- նշեց նա։ Կարպիչի կերպարի համար, ճիշտ տարբերակը, ըստ նրա, ազատազրկվելն է։ Տանոյին մարմնավորող Արսեն Լևոնյանն ասաց, որ կցանկանար ամեն բան հաշտ-համերաշխ ավարտվեր ու մարդիկ չարացած չլինեին։ «Ուզում եմ հարաբերություններս կարգավորվեն եղբորս՝ Սպարտակի հետ։ Ուրախ եմ, որ պարզվեց՝ Վիտուսը ևս եղբայրս է, ուզում եմ, որ նա էլ իր հոր հետ բարիշի։ Ես անգհանգստացած եմ Ֆրիկի համար. նա մանկությանս ընկերն է ու ցանկանում եմ, որ հոր հետքերով չգնա։ Ինչ վերաբերում է Կարպիչին՝ ցանկանում եմ, որ նա ազատազրկվի, քանի որ հանցագործություն է արել»,- նշեց դերասանը։ Ինչ վերաբերում է իր հերոսի և Սաթենի հարաբերություններին՝ Արսենն ասաց, որ կցանկանար նրանք միասին լինեին։ Ժենիի դերակատար Ժաննա Բուտուլյանը նախ նշեց, որ վերջաբանը հեռուստադիտողներին վստահելը շատ գեղեցիկ քայլ էր, քանի որ իրենք շատ շնորհակալ են իրենց հեռուստադիտողին։ «Որպես շնորհակալություն և հարգանք ցանկացել ենք հաշվի առնել իրենց կարծիքը։ Ինչ վերաբերում է բացասական կարծիքներին, թե հեղինակի երևակայությունը չի բավականացնում ավարտի համար, դրանք անհասկանալի են։ Ինչպես կարող է հեղինակի երևակայությունը 2 տարի աշխատել ու վերջում սպառվել, ուղղակի այդ մարդիկ երևի համարում են, որ իրավունք չունեն կարծիք հայտնելու»,- շեշտեց նա, ապա ներկայացրեց ավարտի իր տեսլականը։ «Իմ հերոսուհու հետ ամեն ինչ լավ է, սակայն ես շատ եմ անհանգստանում Կարպիչի ճակատագրի համար, քանի որ Ալբերտ Սաֆարյանը Հայաստանի առաջին դերասանն է ու հաճույքով եմ նայում նրա խաղին։ Շատ եմ  ուզում, որ իր հետ ամեն բան լավ կլինի։ Ես եմ սիրում նաև նորահայտ կերպարին՝ Ալիկին, ու շատ կուզեմ, որ իր հարաբերությունները կարգավորվեն որդու՝ Վիտուսի հետ»,- ասաց Ժաննան։ Վիտուսին մարմնավորող Դավիթ Մարդյանը վերջաբանի մասին խոսելիս ասաց. «Մոտավոր վերջաբանն արդեն գիտեմ։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց այն, ինչը կարևոր էր իմ կերպարի համար ապրումների առումով, ինքն արդեն ապրել է։ Ինչ վերաբերում է մնացածին՝ ինձ ավելի հոգեհարազատ է մարդկանց ներելը, և ես կներեի հորս կերպարին։ Չգիտեմ հեռուստադիտողներն ինչ են որոշել»։ Միշի դերակատար Սպարտակ Պատվականյանը  նշեց, որ «Հարազատ թշնամին» իր առաջին սերիալն էր ու շատ շնորհակալ է Դիանա Գրիգորյանին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և կողքին լինելու համար։ Անդրադառնալով սերիալի ավարտին՝ Սպարտակն ասաց, որ անհանգստացած է Կարպիչի ճակատագրով։ «Ուզում եմ ուրախ վերջաբան լինի։ Կերպարս ինձ շատ հարազատ է դարձել ու քանի որ հիմնական խաղընկերներս Ալբերտ Սաֆարյանն ու Լուիզա Ղամբարյանն են, շատ անհանգստացած եմ «պապայի» վիճակով։ Ուզում եմ, որ  իր հետ ամեն ինչ լավ լինի, նա հասկանա իր արածները, զղջա, իրեն ներեն ու վերադառնա ընտանիք։ Ինչ վերաբերում է իմ կերպարին՝ կուզեմ, որ նա չգնա առանձին ապրելու և իր մոր ու հոր հետ մնա իրենց տանը»,- ասաց նա։ Բաբիին մարմնավորող Տաթևիկ Ադումյանը համամիտ է սերիալային ամուսնու հետ :)Նա ուզում է, որ իրենք միանան, որովհետև երեխան պետք է ապրի լիարժեք ընտանիքում և ապրեն Միշի հայրական ընտանիքի հետ։ «Բնականաբար, երջանիկ ավարտ եմ ուզում։ Չկա մի կերպար, որի ճակատագրով ավելի անհանգստացած եմ, որովհետև բոլորը հերոսներ են։ Ինչ վերաբերում է Կարպիչին՝ կուզեի իր պատիժը կրեր և ուղղվելու հնարավոևություն ունենար։ Ընկած մարդուն չպետք է հարվածել, պետք է հնարավորությոուն տալ, որ ուղղվի»,- կարծում է Տաթևիկը։ Վարդի դերակատար Լուիզա Ղամբարյանը չցանկացավ նշել կոնկրետ ավարտ՝ ընդգծելով, որ իրեն երբեք չի ծանրաբեռնել այդ հարցով, որովհետև յուրաքանչյուր ոք պետք է իր աշխատանքն անի։ «Իմ աշխատանքն է այնտեղ դերասանական լավ խաղ ցույց տալ։ Վերջում կլինեմ որբևայրի, թե երջանիկ կին, դա իմ աշխատանքն է։ Որևէ սցենար չեմ ենթադրում»,- ասաց նա։ Ամալյա Հովհաննիսյան  
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia