Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները

Society
«1990-ականների սկզբին ժամանակի հրամայականով ստեղծվեց «Երկրապահ» կամավորականների միությունը, որի կազմում ընդգրկվեցին Ղարաբաղյան ազատագրական պայքարի մասնակից ազատամարտիկները, զինվորականներն ու կամավորները: Տարիների ընթացքում կառույցն ընդլայնվեց, կայացավ, ստեղծեց տարածքային կառույցներ ու տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների խնդիրներով: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ԵԿՄ-ի որոշ անդամներ կամ նախկին ազատամարտիկներ, ովքեր փորձում են նեղ անձնական կամ քաղաքական շահերից ելնելով պառակտել միությունը, դրա անդամների մի մասին առանձնացնել ԵԿՄ-ից ու ստեղծել նոր կազմակերպություններ: Նախկինում այդպիսի մի քանի անհաջող փորձեր կատարվեցին' ի դեմս «Ոգու փորձության» և «Ազատամարտի վետերանների միության», սակայն այդ կառույցների ստեղծման իրական նպատակների ի հայտ գալուց կարճ ժամանակ անց դրանք այդպես էլ մնացին թղթի վրա»: Գրում է «Իրավունք» թերթը: «Այժմ էլ սկսվել է ԵԿՄ-ի դեմ նմանատիպ հերթական արշավն ու ազատմարտիկների հավաքագրումը, որը գլխավորում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը: Ինչպես հայտնի է, սկզբում նրանք ստեղծեցին «Ազատամարտի նվիրյալների միություն» հասարակական կազմակերպությունը, որը մի քանի օրվա կյանք ունեցավ, քանի որ, ինչպես նշում են իրազեկ մարդիկ, ԲՀԿ-ականները չկարողացան բարիշել փողի հարցում, այսինքն մեկը մյուսին չզիջեց տրամադրվող գումարների վերահսկումն ու բաշխումը: Իսկ խոստացված և սկզբնական շրջանում տրամադրված գումարները բավականին մեծ էին: Դրանից որոշ ժամանակ անց, չհրաժարվելով իրենց մտադրությունից, նրանք իբր առանձնացան ու ստեղծեցին երկու նոր կառույց. Ռուստամ Գասպարյանը' «Ազատամարտիկների դաշինք», իսկ Ռուբեն Գևորգյանը' «Երդվյալ ազատամարտիկների միություն»: Ռ. Գասպարյանն ու Ռ. Գևորգյանը Երևանում և մարզերում ազատամարտիկների հետ անցկացնում են հանդիպումներ' նրանց համոզելով անդամագրվել նորաստեղծ կազմակերպություններին: Նրանք երկուսն էլ հայտարարում են, որ իրենց կազմակերպություններն ապաքաղաքական են և որևէ կուսակցության' հատկապես ԲՀԿ-ի հետ առնչություն չունեն: Այն, որ այս երկու նորաստեղծ կառույցներն էլ ֆինանսավորվում ու ղեկավարվում են նույն կենտրոնից և որ դա ԲՀԿ-ն է, կասկածից վեր է, քանզի առկա են դա հիմնավորող բազմաթիվ տեղեկություններ: Նախ ԲՀԿ-ական պատգամավորները լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող ինքնագլուխ ձեռնարկներով զբաղվել, այն էլ հավաքագրել ազատամարտիկների: Ուշադիր ընթերցողները նկատած կլինեն, որ ԲՀԿ-ական պատգամավորների այս գործունեությունը լուսաբանում են բացառապես ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցները' «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավորությամբ: Նույն մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Ռ.Գասպարյանի «Ազատամարտիկների դաշինքը» հավաքներ է անցկացնում «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որտեղ ունի նաև գրասենյակներ, իսկ այդ տարածքն, ինչպես հայտնի է, պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժին»: Գաղտնիք չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այդ նույն տարածքում է տեղակայված եղել ԲՀԿ-ի նախընտրական շտաբը և ինչպես այն ժամանակ, այնպես էլ «Ազատամարտիկների դաշինքի» դեպքում, տարածքի սեփականատերը վարձակալության գումար չի վերցնում' դրանով իսկ փորձելով հաճոյանալ ԲՀԿ-ին: Բացի այդ, շրջանառվող լուրերի համաձայն, Ռ.Գասպարյանն ու Ռ.Գևորգյանը առանձին-առանձին հանդիպումներ են ունենում ԲՀԿ ղեկավարության հետ, ներկայացնում իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը (թե ով քանի ազատմարտիկ է հավաքագրել) և ըստ ձեռքբերած արդյունքների էլ ստանում են ֆինանսավորման հերթական մասը: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ կառույցներին անդամագրվող ազատամարտիկները տեղյակ են, թե իրենց սոցիալական խնդիրները լուծելու պատրվակով որքան գումար է տրվում: Դժվար թե: Ազատամարտիկներին օգնելու պատրվակով լրացուցիչ դիվիդենտներ ապահովելուց բացի, ԲՀԿ-ական պատգամավորները հետապնդում են նաև այլ նպատակներ, որոնք իրենց առջև դրել է կուսակցությունը: Բանն այն է, որ այս երկու կառույցների ձևավորումն ընթանում է բավականին արագ տեմպերով և դա ունի իր պատճառները: Պարզվում է, որ «քառյակի» մաս կազմող ԲՀԿ-ի պատգամավորները ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ հատուկ նշում են, որ իրենք պետք է կազմավորվեն, համախմբվեն ու մոբիլիզացվեն մինչև սեպտեմբերի վերջ, ինչից հետո պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն ակտիվ գործողությունների: Պատգամավորները մարզերի ազատամարտիկներին նաև վստահեցրել են, որ կհոգան Երևան գալու և մնալու հետ կապված բոլոր ծախսերը: Արդեն հայտնի է, տխրահռչակ «12 կետերի» կատարման ընթացքի պատրվակով «քառյակը» սեպտեմբերի վերջին նախատեսում է Երևանում անցկացնել մեծ հանրահավաք: Ինչպես նկատեցիք, ակտիվ գործողությունների պատրաստվելու համար ազատամարտիկներին տրված ժամկետն ու «քառյակի» հանրահավաքի անցկացման օրը համընկնում են, ինչը պատահականություն չէ և հերթական անգամ հիմնավորում է ԲՀԿ-ի ու այդ կառույցների միջև եղած կապը: Եթե ամփոփենք վերը նշված փաստերն ու հանգամանքները, ապա ստացվում է, որ «քառյակի» մաս կազմող ԲՀԿ-ն կուսակցության անդամներին տրամադրում է ֆինանսական միջոցներ' ազատամարտիկներ հավաքագրելու և սեպտեմբերի վերջին նրանց ակտիվ գործողությունների նախապատրաստելու համար: Արդեն իսկ պարզ է, որ այդ ազատամարտիկներին հրահանգվելու է մասնկցել «քառյակի» սեպտեմբերյան հանրահավաքին, սակայն միթե՞ նրանք չեն հասկանում, թե իրենց դեպի ուր են տանում, ինչպես են պատրաստվում օգտագործել, ինչ խաղերի մեջ են ներքաշում: Ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հանրահավաքի ընթացքում ուժի դիրքերից հանդես գալն ու իշխանություններին ինչ-որ բաներ պարտադրելու փորձ կատարելը: Մի բան է անհասկանալի, թե ինչի՞ դեմ պայքարելու համար են մոբիլիզացվում նախկին ազատամարտիկները, ու՞մ հանդեպ են պատրաստվում ատկիվ գործողություններ իրականացնել. սեփական ժողովրդի՞, շարքային քաղաքացիների՞, թե՞ հասարակական կարգը հսկող իրավապահների դեմ: Եվ հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները – Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե ամերիկացիների ու եւրոպացիների, թե՞….Ամեն դեպքում, այս «ավանտյուրան» իր մեջ վտանգներ է պարունակում և պարզ չէ' դրա հեղինակները գիտակցելո՞վ, թե՞ «միամտաբար» այլ ուժերի կողմից օգտագործվելով են դրան գնում: Չնայած, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ հային հայի դեմ հանելու գաղափարը ինքնին դատապարտելի երևույթ է' անկախ նրանից, թե դա ինչ նպատակներ է հետապնդում»:
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025