Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով, այս տարի 10 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ կայցելի Հայաստան, քան նախորդ տարի: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա հիշեցրել է, որ 2014-ին հանրապետություն է այցելել 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, ինչն իր հերթին 11,3 տոկոսով ավելի է 2013-ի ցուցանիշից: Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքին շատ բանով նպաստել է քաղաքացիական ավիացիայի բաց երկնքի քաղաքականությունը, որին Հայաստանն անցել է 2013-ից: «Թվում է՝ ժամանակն այդքան շատ չէ, բայց արդյունքներն արդեն ակնհայտ են»,-հավելել է նա: