Esem.am-ը գրում է.
Հեռուստահաղորդավարուհի Մարինա Գրեգը ևս պատասխանել է ESem.am-ի պատրաստած «գարնանային» բլից հարցերին: Ըստ նրա՝ տղամարդիկ ոչ միայն տոնական օրերին, այլև ընդհանրապես պետք է ուշադիր լինեն, գնահատեն կնոջն ու հիշեցնեն, որ կինն իրենց պետք է:
- Միամսյակիառթիվի՞նչնվերեքստացելևո՞ւմկողմից:
- Ինձ համար կարծես միշտ միամսյակ է. մարտն ինձ համար անակնկալ էր պատրաստել, բայց դա թող գաղտնի մնա, իսկ Մարտի 8-ին շատ գեղեցիկ ծաղիկներ եմ ստացել՝ իմ սիրած կակաչները՝ գեղեցիկ մատուցմամբ:
- ԸստՁեզ, ո՞րնէկնոջհամարլավագույննվերը:
- Լավագույն նվերը սիրով նվիրածն է: Իսկ գարնանային տոներին նախընտրում եմ թեթև, թեկուզ դաշտային ծաղկեփնջեր ստանալ, ինչու չէ, նաև նվիրել:
- Եթեշնորհավորումեն, նշանակումէ…- Գնահատում են:
- Բացիշնորհավորելը, տղամարդն ի՞նչպետքէանիմիամսյակիընթացքում:
- Ոչ միայն միամսյակի, այլև հարաբերությունների ողջ ընթացքում պետք է լինի ուշադիր (ի դեպ, այդ ուշադրությունը շատերը շփոթում են նյութական ուշադրության հետ) և միշտ հիշեցնի, որ կինն իրեն պետք է և իր համար կարևոր մարդ է:
- Ո՞րնէԿանանցտոնընշելուլավագույնվայրը:
- Լավագույն վայրը լավ շրջապատն է: Ուրախ մարդկանց հետ որտեղ էլ լինես, հետաքրքիր կանցնի ցանկացած տոն:
- Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներն անցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:
- Գարունը՝ Ճապոնիայում: Կցանկանայի լինել այնտեղ, տեսնել ինչպես է ծաղկում ճապոնական բալենին՝ սակուռան: Ծաղկած ծառերն արդեն գարնանային տոնական տրամադրություն են հաղորդում:
- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոների կապակցությամբ:
- Հիշեցի այն մեծ արկղը, որ մի քանի տարի առաջ ստացա մարտի 7-ի գիշերը: Դրանում մի քանի նվերներ էին, իսկ արկղը բացելուն պես փուչիկները դեպի առաստաղ բարձրացան: Իրոք տպավորիչ էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: