Դու որոշե՞լ ես քո կյանքը կապել ինչ-որ մեկի հետ. իսկ որտե՞ղ կցանկանայիր անցկացնել մեղրամիսդ՝ Բորա-Բորա կղզում, թե՞ Մաուիում: Իսկ ինչ, եթե ես ասեմ, որ կա այնպիսի զույգ, որը քչով չի բավարարվում: Ավանդական մինի ճամփորդության փոխարեն նրանք որոշել են շրջագայել աշխարհով մեկ երկու տարվա ընթացքում:
Այս երկարատև մեղրամիսի ժամանակ Մայքն ու Աննա Հովարդները այցելել են 33 երկիր, 6 մայրցամաք ու 302 վայր: Ճանապարհորդության ընթացքում զույգը արել է 226 152 լուսանկար, 110 ուղևորություն ավտոստոպով, 105-ը՝ ավտոբուսով, կատարել են 41 սաֆարի ու 39 սուզում ակվալանգով. Պերուի Մաչու Պիկչուից մինչև Քենիայի Մասաի-Մարա: Զույգը իրենց ճանապարհորդությունների մասին պատմել է Instagram-ի իրենց պաշտոնական էջում ու «Honey Trek» կայքում:
Նրանց խելահեղ ճանփորդության մասին Ձեզ կպատմի Orer.am-ը: