Այսօր սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան 33-ամյակն է: Նա խաղում է Կամերային թատրոնում, «Կարգին»-ի ստեղծագործական թիմի անդամ է: Նկարահանվել է «Քրմուհի», «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «No comment» և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Նրա թատերական խաղացանկը հարուստ է՝ «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլն: Ընդգրկված է եղել նաև «32 ատամ» հումորային նախագծում: Նրա և դերասան Անդրանիկ Հարությունյանի Անդո - Ռաֆո դուետը շարունակում է սիրված մնալ հանդիսատեսի շրջանում:
Ի դեպ, Ռաֆայել Երանոսյանը 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:
Orer.am-ի հետ զրույցում Ռաֆայելը նշեց, որ 33 տարեկանում ունի ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար՝ հրաշալի ծնողներ, ջերմ հանդիսատես և լավ ընկերներ: Ապագայի պլանների մասին խոստացավ խոսել շուտով՝ մեծ հարցազրույցով: