Գյումրիի կրակոցների գործով 3-րդ մարդն է ձերբակալվել
SocietyԳյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով կա 3 ձերբակալված անձ: «Ձերբակալվել է Դավիթ Հրաչիկի Հակոբյանը: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս գործով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը եւ Համլետ Գևորգյանը»,-այս մասին Orer.am-ի հետ զրուցում հայտնեց հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գյումրիում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով 6 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարտի 11-ին վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։