Այն բանից հետո, երբ «Zoolander» ֆիլմի գլխավոր հերոսներ Բեն Սթիլերին եւ Օուեն Ուիլսոնին պոդիում էին բարձրացել Valentino-ի ցուցադրության ժամանակ, համացանցում ակտիվորեն քննարկում էին, թե երբ է վերջապես (15 տարի ընդմիջումից հետո) մեծ էկրաններ բարձրանալու երկար սպասված այս ֆիլմը։
Բայց բրիտանական The Sun-ը տեղեկացել է, որ բացի ֆիլմի գլխավոր հերոսներից այս անգամ «Zoolander» կատակերգությունում հայտնվելու են նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը։
«Քանիեն շատ էր ցանկանում խաղալ «Zoolander» ֆիլմի երկրորդ մասում։ Ավելին, նա մի էպիզոդիկ դեր խնդրեց նաեւ Քիմի համար։ Ամուսինները Աննա Վինտուրի եւ Կառլի Կլոսի հետ հայտնվելու են նոր ֆիլմում»,- պարբերականին հայտնել է ինսայդերը։
Լուրեր են տարածվել, որ ֆիլմում խաղալու են նաեւ Ալեսանդրա Ամբրոսիոն, Ջորդան Դանը եւ Նաոմի Քեմփբելը։
Նշենք, որ «Zoolander-2» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ-ին։ Այս պահին նկարահանման աշխատանքները ընթանում են Հռոմում։