9-ամյա Էյդեն Գորմլին, ով գրել է «Ferrari-ի արկածները» պատմվածքը, նամակ է ստացել «Ֆորմուլա-1-ի» յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կնոջից՝ Կորինայից:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ International Business Times-ին հղումով, երեխան պատմվածքի կրկնօրինակն ուղարկել է Շումախերի ընտանիքին և պատասխան նամակ է ստացել, որում գանգուղեղային վնասվածքից ապաքինվող մարզիկի կինը պատմել է, որ երկրպագուների հենց այդպիսի ուշադրության նշաններն են օգնում Շումախերին և նրա ընտանիքին՝ դիմակայել այս բարդ իրավիճակին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ՝ մաղթանքների և այս նվերի համար, որոնք օգնում են մեզ՝ առաջ ընթանալ այս դժվարին իրավիճակում», - պատասխան նամակում գրել է Կորինան: