1949թ. մարտի 18. Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը
Blog
Տրոլեյբուսը քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտային միջոց է։ Տրոլեյբուսն էներգիա է ստանում 500–600 վ (սակավ 750 վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65–70 կմ/ժ արագություն։
Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն մանևրայնությամբ զիջում է ավտոբուսին։
Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։
Հ.Գ. ի դեպ շատ հարմար է, իսկ գինն ել ընդամենը 50 դրամ
Ժորա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը