Լոս Անջելեսում Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը գնացել են դիտելու իրենց երեխաների՝ 8-ամյա Շայյլոյի եւ 10-ամյա Զահարայի ֆուտբոլային խաղը։
Պապարացիները ամուսիններին «բռնացրել են» համբուրվելիս։
Խաղից հետո հոլիվուդյան աստղերը մոտեցել եւ շնորհավորել են իրենց երեխաներին։
Նշենք, որ ԶԼՄներում կրկին լուրեր են տարածվել Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի երեխա որդեգրելու մասին։ Սակայն եթե մի քանի ամիս առաջ լուրեր էին պտտվում Սիրիայից երեխա որդեգրելու մասին, այժմ զույգին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Ջոլին եւ Փիթը երեխա են որդեգրելու Քենիայից,
Աղբյուրը՝Just Jared