Թանկարժեք զարդերը, օրինակ՝ վզնոցը, ապարանջանն ու ժամացույցը, երբեմն կրում են զգեստը զարդարելու նպատակով: Սակայն գաղտնիք չէ, որ դրանք, ինչպես և զարդերը, վկայում են տիրոջ կարգավիճակի ու ճաշակի մասին:
Սակայն բացի գեղեցկությունից, թանկարժեք զարդերը ունեն բարձր գին, ինչը բավականին ազդում է զարդի ընտրության վրա:
Բոլոր նրանց, որոնք պատրաստվում են նվիրել նրբագեղ զարդ, սակայն դեռ չգիտեն՝ ինչ ընկերության նախընտրություն տալ, Orer.am-ը առաջարկում է ծանոթանալ ամենաշքեղ ոսկերչական բրենդների հետ:
10. Chopard
Թանկարժեք ժամացույցներ ու զարդեր պատրաստող 24-ամյա Լուի-Ուլիս Շոփարդը իր ընկերությունը հիմել է 1860թ.:
Նրա ընկերության զարդերը միշտ աչքի են ընկնում էքսքլյուզիվությամբ ու շքեղությամբ:
9. Mikimoto
Մարգարիտներից զարդեր պատրաստող ընկերությունը հիմնել է Կոկիչի Միկիմոտոն 1893թ. մարգարիտի աճեցման հաջող բիզնեսի հիման վրա: Նրա զարդերը բարձրորակ են, օգտագործվում են տարբեր գույների մարգարիտներ, որոնք ագուցվում են ոսկով ու պլատինով:
Միկիմոտոյի զարդերը միմյանց չեն կրկնվում ու վաճառվում են ընդամենը 1 օրինակով:
8. Bvlgari
Բոլորն են լսել այս ընկերության մասին: 1884թ. բացման պահից այն գերիշխող դիրքեր է գրավում ոսկերչական զարդերի շուկայում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում:
Ընկերությունը աչքի է ընկնում ավանդական ու ժամանակակից ոճերի համադրմամբ: Ընկերության այցեքարտն են զանգվածեղ զարդերը՝ թանկարժեք, անսովոր գունային լուծումներով քարերի համադրմամբ:
7. Piaget
Piaget ընկերությունը Եվրոպայում ճանաչում ստացավ շնորհիվ որակյալ ժամացույցների՝ զարդարված ադամանդներով:
Ժամացույցների մեծ մասը ձևավորված է վարդի կամ այլ ծաղկի նմանությամբ: Ամեն մի զարդ ձեռքի աշխատանք է:
6. Tiffany & Co.
Ընկերությունը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1837-ին:
Այն պատրաստում է ոսկերչական զարդեր հատուկ առիթների համար: Թանկարժեք քարերը՝ զարդարված ոսկով ու արծաթով, նախընտրում են կրել հայտնիները:
Առավել շքեղ զարդերը հասանելի են միայն էլիտար հաճախորդներին: Զարդերի վրա կարող են տարիներ վատնված լինել:
5. Buccellati
Եվս մեկ իտալական ընկերություն, որի զարդերը ցանկալի են ու շքեղ: Buccellati-ի զարդերը, օրինակ՝ թևնոցները, առանձնանում են դիզայնով, որը իր ոգով մոտ է Հռոմեական կայսրությանը: Ամեն զարդ ունի հարուստ տեքստուրա, որը հիշեցնում է ժանյակ ու զարդարված է ադամանդներով:
4. Graff Diamonds
Ընկերության զարդերը հայտնի են հարուստ հաճախորդների շրջանում: Զարդերը աչքի են ընկնում խոշոր թանկարժեք քարերով: Ընկերության սեփականատեր Լոուրեն Գրաֆը, որը ղեկավարում է այն 1960-ից, նշում է, որ խոշոր ադամանդները ընկերության այցեքարտն են ու եկամուտի աղբյուրը:
3. Van Cleef & Arpels
Ալֆրեդ վան Կլիֆն ու նրա հորեղբայրը՝ Սողոմոն Արպելսը հիմնեցին ընկերություն, որը հավատարիմ է Հին աշխարհի ավանդույթներին:
Զարդերը պատրաստված են թռչունների, ծաղիկների, կենդանիների ու հեքիաթային կերպարների տեսքով:
2. Cartier
Cartier-ն հայտնի դարձավ հենց բացման պահից՝ 1860 թվականից շնորհիվ բարձրորակ արտադրանքի:
Վինձորի դքսուհին տարված էր Պանտերա հավաքածուով ու պատվիրել էր մի քանի զարդ: Ընկերությունը ամբողջ ժամանակ փորձում էր կատարելագործել այդ շարքը:
1. Harry Winston
Ուինսթոնը ընկերությունը հիմնադրել է 1923թ. ու շատ հայտնի դարձել իր զարդերի շնորհիվ: Ընկերության զարդերն ամենից հաճախ են հայտնվում կարմիր գորգերի վրա:
Ընկերության այցեքարտը հազվագյուտ քարերով զարդերն են, որոնց պատրաստման համար տարիներ են հարկավոր լինում: