Թունիսում գրոհայինների հարձակման զոհերի թիվը հասել է 19-ի
International newsԹունիսում պատանդների ազատման օպերացիան ավարտված է, երկու ահաբեկիչներ ոչնչացվել են: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուստաալիքը:
Թունիսի վարչապետ Հաբիբ ալ-Սիդը հայտարարել է, որ հարձակմանը զոհ է դարձել 19 մարդ, այդ թվում`17 զբոսաշրջիկ: Նրա խոսքերով`զոհվել են Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից և Իսպանիայից ժամանած զբոսաշրջիկներ և Թունիսի երկու քաղաքացի, այդ թվում`1 ոստիկան:
Հիշեցնենք, որ Թունիսում զինվորական համազգեստով գրոհայիններն ավտոմեքենայով մոտեցել են խորհրդարանի շենքին և կրակ բացել հրազենից: Ապա ներխուժել են խորհրդարանին հարակից «Բարդո» թանգարան և պատանդներ վերցրել: