ԱՄՆ-ը սկսել է ոչնչացնել քիմիական զենքը երկրի խոշորագույն պահեստարաններից մեկում
International newsՉորեքշաբթի օրը ԱՄՆ-ը սկսել է ոչնչացնել քիմիական զենքը երկրի խոշորագույն պահեստարաններից մեկում: Այն գտնվում է Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի մերձակայքում՝ գրում է TASS-ը:
Ւնչպես հայտնել է թունավոր նյութերի ոչնչացման գործընթացի ղեկավար Բրյուս Հյունեֆելդը՝ առաջին խմբաքանակը կոչնչացվի հատուկ դրա համար նախատեսված հերմետիկ խցիկում, որտեղ թունավոր նյութերի բեռնարկղերը կբացվեն պայթուցիկների ոչ մեկ քանակության կիրառմամբ, իսկ մահաբեր գազը կկուտակվի և կվնասազերծվի հարևան խցիկում:
Պահեստարանում ընդհանուր առմամբ կա իպրիտի մոտ 2.6 հազար տոննա, որոնք գտնվում են հիմնականում 780 հազար արկերում:
«Մենք բոլորս շատ հուզված ենք, սակայն ցուցաբերում ենք զգուշություն՝ ամբողջ տեխնոլոգիայի ճշգրիտ կատարման երաշխիքների համար»,- ասել է Հյունեֆելդը: