Շվեդական ռեստորանում հրաձգության հետեւանքով երկու մարդ է սպանվել
International newsՇվեդիայի Գյոթեբորգ քաղաքի ռեստորաններից մեկում անհայտ անձինք Կալաշնիկով ինքնաձիգներով զինված կրակ են բացել, որի հետեւանքով կան զոհեր, հաղորդում է Afton Bladet թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին, տեղի ժամանակով 22.23-ին, Հիսինգենի շրջանում: Ականատեսների խոսքով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ ռեստորան են ներխուժել երկու մարդ եւ կրակ բացել:
Ոստիկանությունում հայտնել են երկու զոհի եւ 8 վիրավորի մասին: Իրավապահները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի շասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է Lenta-ն:
Դեռեւս ոչ մեկը չի ձերբակալվել, ոստիկանությունում կարծում են, որ կրակողները հանցավոր խմբավորման անդամներ են: Դեպքի վայրը այս պահին շրջափակված է:
Ավելի վաղ մարտի 18-ին հրաձգություն էր տեղի ունեցել Կոպենհագենի Fields առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով երեք մարդ վիրավորվել էր: Այդ դեպքից հետո ձերբակալվել երեք կասկածյալ: