Նավթն էժանանում է ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման ֆոնին
International newsՆավթի համաշխարհային գները այսօր՝ մարտի 19-ին նվազում են՝ ԱՄՆ-ում նավթի շաբաթական պաշարների մասին տվյալների ֆոնին:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,66 տոկոսով՝ հասնելով 55,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,68 տոկոսով՝ հասնելով 43,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նավթի առեւտրային պաշարները (հանած ռազմավարական պաշարները) կրկին հասել են 80-ականների առավելագույնին: Նավթի շաբաթական պաշարները ավելացել են 9,6 մլն բարելով՝ հասնելով 458,5 մլն բարելի: Ընդ որում, վերլուծաբանները ակնկալում էին, որ այդ պաշարները կավելանան միայն 3,75 մլն բարելով: