ԱՄՆ-ում iPhone-ի տերերի մոտ 40 տոկոսը հետաքրքրված է Apple Watch-ի գնմամբ
International newsԱՄՆ-ում iPhone-ի տերերի մոտ 40 տոկոսը հետաքրքրված է Apple Watch-ի գնմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական հետազոտությանը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Watch-ի ապագա տերերի ճնշող մեծամասնությունն արդեն iPhone-ի տեր է։ Միայն գնորդների փոքր մասնաբաժին այն ձեռք կբերի Apple-ի սմարթֆոնի հետ համատեղ։
«Խելացի» ժամացույցների վաճառքը կսկսվի ապրիլի 24-ին։ Սարքի արժեքը կտատանվի 350-17 հազար դոլարի սահմանում՝ կախված մոդիֆիկացիայից, կորպուսի նյութից և գոտուց։