Եվրոպական կառույցները մեկը մյուսի հետեւից ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտող հայտարարություններ անում
BlogՑեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մի շատ կարևոր հարց են լուծում կամաց-կամաց. Հայկական հարցը դառնում է Թուրքիայի հետ` միջազգային կառույցների ու եվրոպական երկրների հարաբերությունների կարևոր գործոն։ Պաշտոնական Անկարան տարիներ շարունակ ամեն ինչ արել է, որպեսզի ձերբազատվի այդ հարցից, բայց հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է Թուրքիայի ժխտողականությունն ու ճանաչում պարտադրում նրան։
Նոր մի հոդված կարդացի կայքերից մեկում։ Հեղինակն այս հարցով հետաքրքիր մի դիտարկում է արել, որը մեջբերում եմ այստեղ։ «Հայկական ցունամի» արտահայտությունն ուրախացրեց))))։
«Եվրոպական կառույցները մեկը մյուսի հետեւից ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտող հայտարարություններ անում: Վերջին ակորդը երեւի պետք է դառնա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ հայերի կոլեկտիվ հայցի աջակցությունը: Թուրքական մամուլը գրում է, որ «հայկական ցունամին շարժվում է Թուրքիայի վրա»»:
Կից նյութն այստեղ
Հրանտ-Մելիք Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը