Ուկրաինան եւ Վրաստանը ԵՄ-ի հետ վիզային համաձայնագիր կարող են կնքել մայիսին
International newsՈւկրաինան եւ Վրաստանը ԵՄ-ի հետ վիզային համաձայնագիր կարող են կնքել արդեն այս տարվա մայիսին: Այս մասին հաղորդում է Deutsche Welleсо-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները:
Նշվում է, որ վիզային պայմանագրերը ներկայումս դեռ համաձայնեցված չեն: ԵՄ պահանջների համաձայն, համաձայնագիր կնքելուց առաջ Ուկրաինան ու Վրաստանը պետք է կատարեն իրենց վերցրած պարտավորությունները, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռումինիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը հանելու նախաձեռնությունը: