Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես»-ը բախվել է ճամփեզրի ծառին
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 19-ին' ժամը 02.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մանկիշի 100 MM 11 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1990թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. հրդեհի բռնկում չկա: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: