Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասան Էմիլ Գալստյանն է, ով առավել հայտնի է «Բանակում» ու «Քաղաքում» սերիալներից՝ Համբարձումի կերպարով:
-Սերիալնավարտվեց: Այժմինչո՞վեքզբաղված:
-Այժմ դադարի մեջ եմ, հանգստանում եմ:
-Էմիլ, 5-6 տարիՀամբարձումիկերպարումէիք: Չե՞քկարոտումՀամբարձումին:
-Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել կարոտել:
-Կան կերպարներ, որոնք դերասաններիկյանքումմնայունենլինում, քանիորմարդիկհենցդրանցովենհետագայումանընդհատհիշումնրանց: ԴուքհայտնիդարձաքՀամբարձումիկերպարովու, կարծումեմ, դեռերկարժամանակհանդիսատեսըձեզորպեսՀամբարձումկհիշի: Դաձեզվախեցնո՞ւմ, թե՞ուրախացնումէ:
-Ոչ վախեցնում և ոչ էլ ուրախացնում է: Առջևում դեռ շատ ժամանակ ունեմ տարբեր կերպարներ մատուցելու համար: Չեմ սևեռվում մի կերպարի:
-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Իհարկե, այո:
-Չե՞ք ցանկանում որևէ թատրոնում աշխատել: Օրինակ, Պարոնյան թատրոնը, կարծում եմ, Ձեզ սիրով կընդունի իր հարկի տակ:
-Միշտ էլ ցանկանում եմ թատրոնում խաղալ, բայց ցանկանում եմ աշխատել այնպիսի թատրոնում, որտեղ չկա դերասանական խանդ և պայքար՝ վաստակավորի կոչման համար: Շատ կցանկանամ ընդգրկվել, աշխատել «Էդգար Էլբակյան» թատրոնում: Այդ թատրոնը զերծ է նման տեսակի մարդկանցից:
-Եթե չեմ սխալվում, դուքդեռևսթատրոնումչեքաշխատել: Ինչո՞ւեքվստահ,որմյուսթատրոններումդերասանականխանդկա:
-Ոչ, թատրոնում աշխատել եմ դեռ 6 տարեկանից ու ամբողջովին ծանոթ եմ թատրոնի նիստ ու կացին:
-Կարծում եմ՝ բավականին հաջող նմանակող եք նաև: Առաջին անգամ այդ հատկությունը ե՞րբ եք Ձեր մեջ հայտնաբերել:
-Ես այնքան էլ այդ կարծիքին չեմ, թեև, յուրաքանչյուր դերասան ինչ-որ չափով նմանակելու հատկություն ունի: Նմանակել սիրել եմ մանկուց, դեռ դպրոցական տարիքից:
-Կա՞կերպար, որերազում եք երբևէմարմնավորել:
-Այո, Պաղդասար Ախպար:
-Գո՞հեքՁերմասնագիտությունից, աշխատավարձից, թե՞մտածումեքկողմնակիեկամուտիաղբյուրունենալումասին:
-Ինքս միշտ գոհացող տեսակ եմ: Բայց եթե համեմատենք, ապա չեմ կարող ժխտել, որ այսօր այստեղի աշխատավարձը, դերասանի կամ արվեստագետի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է: Կողմնակի եկամուտ ունենալն անհրաժեշտություն է, պարզապես, քանի դեռ մեր երկրում կա «փայ» հասկացողությունը, այն անհնարին է դարձել:
-Էմիլ, երբեմն նկատում եմ, որ ակտիվ քաղաքական հայացքներ եք գրառում ձեր սոցիալական էջում: Սիրո՞ւմ եք հետաքրքրվել քաղաքականությամբ:
-Այդքան շատ չեմ հետաքրքրվում, ուղղակի հումորային տեսքով փորձում եմ իմ տեսանկետն արտահայտել անկուշտ մարդկանց վերաբերյալ:
-Ի՞նչհետաքրքրություններունեք:
-Շատ տարբեր: Հետաքրքրվում եմ ամեն ինչով, բացի նրանից, թե ինչպես կարելի է շաքար կամ ալյուր ներմուծել:
- Շատ իզուր, եկամտաբեր գործ է: Էմիլ, կարծեքթեսիրումեքընկերականհավաքույթներ, խնջույքներ: Ակտի՞վհանգստիսիրահարեք:
-Այո, շատ եմ սիրում ակումբային կյանքը, ակտիվ եմ կյանքում: Սիրում եմ պարել, փարթիներ կազմակերպել:
-Ովքե՞րենՁերընկերները:
-Տարբեր տեսակի ու բնագավառի մարդիկ են, բայց, հիմնականում, մեկ նմանություն ունեն՝ տարիքով մեծ են ինձանից:
-Եվ ո՞րհատկանիշներիհամարեքհենց նրանց հետընկերությունանում:
-Մաքրության, պարզության, հարգանքի: Նրանք Աստծով են ապրում, և, որ ամենակարևորն է, անդավաճան են:
-Ձերմարմնավորածկերպարի՝Համբարձումիհետմեկնմանություն, կարծեքթե, ունեք. Գեղեցիկաղջիկներիսիրահարեք: Այժմ նորի՞ց սիրահարված եք:
-Ոչ, իմ սիրտն ազատ է:
-Էմիլ, ձերանվանկողքինպարբերաբարհայտնվումենդերասանուհիների,գեղեցիկուհայտնիհայուհիներիանուններ: Բայց, կարծեքթեերկարատևսիրավեպերիսիրահարչեք,այո՞:
-Գեղեցիկն, առհասարակ, իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Ես գեղեցիկի սիրահար եմ, բայց այն պետք է լինի ոչ միայն արտաքնապես, այլ նաև հոգեպես: Եթե դիմացինս այս գեղեցկություններից մեկն ու մեկը չունի, այսինքն՝ տգեղ է մեկ կողմով, նշանակում է՝ տեղ չունի իմ կողքին: Իմ սիրտը պետք զբաղեցնի միայն ինձ արժանի մարդ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: