Ճապոնիայում մշակված մեթոդը 30 րոպեում որոշում Է Էբոլայի առկայությունը
Ճապոնիացի գիտնականները մշակել են մեթոդ, որի շնորհիվ 30 րոպեի ընթացքում կարելի Է որոշել Էբոլա վիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Մշակումը պատկանում Է Նագասակիի համալսարանից պրոֆեսոր Ձիրո Յասուդային ու նրա թիմին: Նոր մեթոդը շատ ավելի Էժան Է, քան գոյություն ունեցողը եւ թույլ Է տալիս վիրուսի առկայությունը որոշել 30 րոպեի ընթացքում' ավելի վաղ դրա համար պահանջվող մի քանի ժամվա փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: