Պուտինը հավատում է, որ ԵՏՄ երկրները կհաղթահարեն տնտեսական դժվարությունները
EconomicsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավատում է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ԵՏՄ երկրները կկարողանան հաղթահարել այսօրվա դրությամբ առաջացած տնտեսական դժվարությունները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք համաշխարհային տնտեսության մեջ իսկապես բարդ իրավիճակ ունենք՝ հաշվի առնելով վիճակը շուկաներում: Բայց ես վստահ եմ, որ ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում նաև՝ ձեր ուղղակի մասնակցությամբ ստեղծված տնտեսության սոցիալական ոլորտի հիմքերը անպայմանորեն կօգնեն, որ մենք հաղթահարենք այդ դժվարությունները»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Նազարբաևը հայտարարել է, որ ԵՏՄ-ն փորձություն է անցնում նավթի ցածր գներով: