Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկայացրեցին երկու փորձաքննությունների արդյունքները

Society

Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ներկայացրեցին դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքները:

«Ըստ դատաձգաբանական փորձաքննության' Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից է կատարվել հանցագործությունը, և այդ հրազենն ամրակցված է եղել Վալերի Պերմյակովին: Բացի այդ' դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճները նույնպես պատկանել են նույն զենքին, այսինքն' ստացվում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանել են նույն հրազենով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 20-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը և հավելեց, որ յուրաքանչյուր կրակոցից գնդակի և պարկուճի վրա մնում է մի տեսակի նախշ, որը չի կարող համընկնել մեկ այլ հրազենից արձակած գնդակին: «Ինչպես մատնահետքերով կարելի է մարդուն ճանաչել, նույն ձևով կարելի է գնդակների և պարկուճների նախշերով հայտնաբերել հրազենը»,- պարզաբանեց նա:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքներով' Ավետիսյանների տանը թողնված զինվորական հագուստի ու կոշիկների վրա եղած քրտինքի և Պերմյակովի քրտինքը խմբային պատկանելիությամբ համընկել են: «Ներկա պահին ամենակարևորը գենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքներն են, որոնց հիման վրա պարզ կդառնա' արդյոք դեպքի վայրում գտնված հագուստի վրայի քրտինքը, մազերը պատկանո՞ւմ են Պերմյակովին, թե ոչ»,- շեշտեց նա:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ առաջիկայում միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսները ճանաչման ներկայացվեն Ավետիսյանների տուժողների իրավահաջորդներին: «Վալերի Պերմայկովի մոտ գտնված բջջային հեռախոսները ներկայումս ռուսական կողմի տրամադրության տակ են: Մենք ունենք միայն մեր բջջային օպերատորների տրամադրած տեղեկությունները»,- նշեց նա և հավելեց, որ քրեական գործի քննության այս փուլում բջջային հեռախոսների խոսակցությունների վերծանությունը դեռևս չի տրամադրվելու:

Ավետիսյանների իրավահաջորդները ընդգծեցին, որ դեռևս խոսք չկա Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին: «ՀՀ դատախազը խնդրել է ռուսական կողմին քրեական գործի վարույթը փոխանցել մեզ, իսկ Պերմյակովին հանձնելու պահանջ չի եղել։ Իրավաբանական առումով քրեական գործի քննության այս փուլում հանձման պահանջ պետք չէ ներկայացնել»,- հավելեց Լուսինե Սահակյանը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նրան մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform