ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ
BlogԱյսօր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրն էր:
Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ շուքով նշվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը: Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու համայնքի հավատացյալները, թեմի երիտասարդաց միությունների անդամները առավոտ վաղ, Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի աղոթքից հետո ուղևորվեցինք դեպի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Այնուհետև Հովտաշեն գյուղում տեղի ունեցավ խաչերթ դեպի նորակառուց եկեղեցի: Այստեղ կատարվեց անդաստանի կագ:
Ուխտավորներս Հովտաշեն գյուղից մեկնեցինք Խոր վիրապ, որտեղ ԱՀԹ երիտասարդներն ու հավատացյալները մասնակցեցին միասնական աղոթքին:
ԱՀԹ երիտասարդները աղոթքից հետո ըստ իրենց հաստատած ավանդույթի համաձայն Խոր Վիրապի պարիսպների առջև և Արարատի վեհափառ հայացքի ներքո շուրջպար բռնեցին, որտեղ հարյուրավոր ուխտավորների ուշադրության ու ծափահարությունների, հիացմունքի խոսքերին արժանացան: Շուրջպարը մի տեսակ խորհուրդ ուներ իր մեջ` Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդեների առաքելական մեծ ընտանիքի միասնության: Եվ այսպես էլ միասնաբար, սիրով ու նվիրումով, օրվա խորհրդով օրհնված, բարձր տրամադրությամբ հետ վերադարձանք Երևան:
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը