Նոր Օռլեանի օդանավակայանում տղամարդու մոտ դաշույն եւ Մոլոտովի 6 կոկտեյլ է եղել
SocietyՆոր Օռլեանի միջազգային օդանավակայանում դաշույնով զինված տղամարդը հարձակվել է օդանավակայանի անվտանգության աշխատակիցների վրա։ Նրա մոտ եղել է 6 հատ «Մոլոտովի կոկտեյլ», հաղորդել է Լուիզիանա նահանգի շերիֆ Նյուել Նորմանդը։
Բացի «Մոլոտովի կոկտեյլներից», Ուայթի պայուսակում կրակվառիչ է եղել։ Ոստիկանության աշխատակիցները նրա մեքենայում ծուխ արձակող ռումբեր, ացետիլենային, ֆրեոնային եւ թթվածնային բաքեր են գտել, որոնց նշանակությունն անհայտ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը սպանվել է։
Հիշեցնենք, որ 62-ամյա Ռիչարդ Ուայթը վազելով մոտեցել է ուղեւորների նախաթռիչքային զննման կետի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներին, նրանց երեսին սփրեյ լցրել, ապա դաշույնով հարձակվել նրանց վրա։ Ոստիկանները երեք անգամ կրակել են նրա վրա։
ԱՄՆ-ում մաչետեով զինված տղամարդը հարձակվել է օդանավակայանի աշխատակիցների վրա: