Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել
SocietyՄարտի 21-ին` ժամը 19.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ 3-րդ հարկերի միջև) քաղաքացիներ են արգելափակվել (3 հոգի). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին արգելափակումից դուրս են բերել: