Օգոստոսի վերջին պսակադրված Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են իրենց մեղրամիսն անցկացնել հանգիստ, մեկուսի պայմաններում, ինչի համար զույգը խնդրել է Գոցո մալթայական կղզու բնակիչներին՝ ժամանակավորապես լքել իրենց տները:
Ինչպես հատնում է Lenta.ru-ն՝ Zeenews-ին հղումով, տեղի բնակիչները, որոնց հոլիվուդյան զույգը 200 000 դոլար է վճարել՝ այդ խնդրանքը կատարելու համար, համաձայնել են ժամանակավորապես հեռանալ կղզուց:
Ինչպես գրում է պարբերականը՝ արդեն կղզի ժամանակ նորապսակները բնակարան չեն վարձել կղզու տարածքում, այլ գիշերել են ափին կայանված նավում:
Ջոլին և Փիթը Գոցո են մեկնել ո՛չ միայն հանգստանալու, այլև՝ աշխատելու համար՝ սկսելու «Ծովափին» (By the Sea) ֆիլմի նկարահանումները. դերասանները 2005-ին նկարահանված «Միսթր և միսիս Սմիթները» ֆիլմից հետո առաջին անգամ միասին կխաղան:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում էին հայտնվել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի պսակադրությանառաջին լուսանկարները: