Վարշավա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո բերման են ենթարկել Միհրանին
SocietyՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 21-ին, ժամը 07.15-ին, Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 48-ամյա Միհրան Չ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 203 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի եւ 190 հոդվածի (փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: