Հանդուրժող և հյուրընկալ լինենք
BlogԵրևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին պետ Մարիա Բարաղամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երևանն այս օրերին դիմավորում է իրանցի զբոսաշրջիկների հոսքը. քաղաքով շրջելիս կզգաք գարնանային զբոսաշրջային յուրահատուկ իրարանցումը՝ զբոսաշրջային ավտոբուսներ, հյուրանոցների մոտ կայանած տաքսիներ, վազվզող ուղեկցողներ, թարգմանիչներ, Հանրապետության հրապարակում իրանական համարներով կայանած մեքենաներ, փողոցներում զբոսնող օտարերկրացիներ։
Մի խոսքով Երևանը ինչպես միշտ հյուրընկալ է։
Լինենք հանդուրժող և հիշենք, որ այդ այցելուներն անկախ ազգային պատկանելիությունից, մեր հյուրերն են և այստեղ են անցկացնում իրենց հանգստյան օրերը։