Վին Դիզելն աղջկան անվանակոչել է Փոլ Ուոքերի պատվին
LifestyleՎին Դիզելն իր նորածին աղջկան անվանել է Պաուլինա՝ ի պատիվ ընկերոջ՝ Փոլ Ուոքերի: Այս մասին հաղորդում է People հանդեսը:
«Նա ծննդատանն էր, երբ երեխան լույս աշխարհ եկավ: Նա միակն էր, ում մասին ես մտածում էի այդ պահին: Ես ուղղակի… գիտեի, որ Փոլն այդ պահին այդտեղ է: Կարծում եմ՝ ճիշտ միջոց էր՝ նրա հիշատակն իմ ընտանիքի և իմ աշխարհի մասնիկը դարձնելու»,-ասում է Վին Դիզելը:
Նշենք, որ աղջկը ծնվել է 2015-ի մարտի 16-ին: Այս մասին դերասանն անձամբ գրեց իր ֆեյսբուքյան էջում: Սա դերասանի և նրա կնոջ՝ Պաուլա Խիմենեսի երրորդ երեխան էր: Հետաքրքիր է , որ Դիզելը երկար ժամանակ թաքցնում էր կնոջ հղիությունը, նույնիսկ «Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչներին տեղյակ չէր պահել, թե մոտավորապես երբ է ծննդաբերելու կինը: Իսկ ֆիլմի պրեմիերան պետք է կայանար Աբու Դաբիում:
Արդյունքում՝ բոլոր միջոցառումները, որոնք նշանակված էին մարտի 10-ին, հետաձգվեցին, իսկ ֆիլմի պրեմիերայի օրն ու վայրը տեղափոխվեց. այն կկայանա 2015-ի ապրիլի 10-ին, Լոս Անջելեսում: