Երեւի Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ. Մանվել Գրիգորյան
PoliticsՍահմանային վերջին լարումների, դիվերսիոն հարձակման, գերության մեջ հայտնված հայ զինվորի եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է հայ զինվորը հանձնվում ադրբեջանական կողմին, ի՞նչ կասեք հրապարակված տեսանյութի մասին:
-Դա մոնտաժ է: Ես այդպես եմ ասում` նայելով նկարահանածը: Հիմա ես քեզ որ նայում եմ տեսնում եմ չէ՞, ասենք, դու աղջիկ ես թե տղա, նույնն էլ դա է: Դիրքերին նայեք, դա թիկունքում նկարահանված եւ մոնտաժված կադրեր են:
-Հնարավո՞ր է` այս օրերին սահման այցելեք:
-Այո: Մոտ օրերս գնալու եմ Ղարաբաղ:
-Օրերս Կոմանդոսը խոսել է սահմանային լարումների մասին` ասելով, որ հնարավոր չէ առաջնագծից հեռացնել հայ երիտասարդ զինվորներին, բայց շատ իրատեսական ծրագիր է, եթե փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները: Արդյո՞ք ԵԿՄ-ն իր անդամներին սահման չի ուղարկում, եթե ոչ, ապա ինչո՞ւ:
-Կոմանդոսն ինքը ԵԿՄ-ի անդամ է, ու եթե ինքը տենց ա գտնում հարմար, ուրեմն թող ինքը գնա կանգնի, ու հետո երկրապահը օրը 24 ժամ սահմանին ա: Պայմանագրայինների 95%-ն ու սպայական կազմը մեր երկրապահներն են: Պաշտպանության նախարարության 15 գեներալներ մեր վարչության անդամն են: Երեւի Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ: Հետո ինքն ո՞վ ա, որ ասի ԵԿՄ-ն ինչ անի:
-Նա ԵԿՄ-ի անդամ է, ով իր կարծիքն է արտահայտում:
-Դե ասեմ, որ ԵԿՄ-ն գործում է: Թող իմանան, որ երկրապահը միշտ էլ սահմանին ա, 25 տարի առաջ գնացել ա սահման ու հետ չի եկել, չի էլ գալու, քանի հայ ազգն իր անկախությունն ունի:
-Ուզում եք ասել, Ձեր կառույցի անդամները տեղյա՞կ չեն, թե ԵԿՄ-ն ինչ գործունեություն է ծավալում:
-Փաստացի, այո', նման անդամները տեղյակ չեն:
-Լավ, իսկ պատերազմի վերսկսման հավանականության հետ կապված ի՞նչ կասեք:
-Մենք ոչ հայտարարել ենք, որ պատերազմն ավարտված է, ոչ էլ...: Ու հետո Կոմանդոս-մոմանդոս, որ տենց բան կասեն` դու հարցրու, թե ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել` ով ինչ անի:
Սոսե Չանդոյան