«Սիրո գերին» սերիալի Արփին՝ կոմպլեքսների, 17 տարեկանում ավելի մեծ երևալու և ընտանիքի մասին
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Սիրո գերին» հեռուստասերիալում Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանը 17 տարեկան է։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո նա դուրս է եկել դպրոցից ու դիմահարդարման դասընթացների գնացել, սակայն մասնագիտությամբ զբաղվել չի հասցրել։ Նրան այլ ճանապարհ էր սպասվում... BlogNews.am-ը հետաքրքիր զրույց ու ֆոտոշարք է իրականացրել Մարինկայի հետ:)
«Ընկերներիցս մեկից իմացա, որ սերիալի համար քասթինգ է անցկացվում և կապուտաչյա, շեկ աղջկա են փնտրում ու մասնակցեցի։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ հենց ինձ ընտրեցին։ Կարծում եմ՝ արտանքինս ունեցավ իր ազդեցությունը,, քանի որ ես նման էի ռեժիսորի ցանկացած կերպարին, երևի նաև վստահ էին, որ կարող եմ խաղալ, դրա համար ինձ ընտրեցին»,- նշեց Մարինկան ու Արփիի կերպարը շատ հոգեհարազատ է իրեն։ «Եթե չհասկանայի՝ ինձանից ինչ են ուզում, չէի համաձայնի խաղալ։ Ես հաճույքով եմ խաղում այս դերը ու ուրախ եմ, որ այն իմն է։ Բոլորն ինձ սիրում են որպես Արփի, հաճախ, նույնիսկ մոռանում են իսկական անունս, սակայն ես դրանից չեմ նեղվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրականում հաճախ չի լացում։
Մարինկան ապրում է մայրիկի հայրիկի, եղբոր, տատիկի և պապիկի հետ։ Նրա խոսքով՝ տանեցիների կարծիքը սկզբում միանշանակ չի եղել կարիերայի հանդեպ։ «Սկզբում եղբայրս էր մի քիչ երկմտում, բայց հասկացավ, որ սա իմն է։ Երբ տանը զգացին, որ ես ուզում եմ առաջ գնալ, կայանալ այս ասպարեզում, էկրանից էլ տեսան, որ դա կա իմ մեջ, ըմբռնումով մոտեցան։ Կարծում եմ՝ այս դեպքում առաջնայինը վստահությունն է, որը ես ունեմ»,- ասաց նա։

Սերիալային դերասանուհին նշեց, որ միշտ հետաքրքրվել է շոու բիզնեսի անցուդարձով, սակայն չի մտածել, թե դերասանուհի կդառնա։ «Օրս սկսվում է երգելով ու պարելով։) Շատ եմ սիրում երգել ու պարել, 7 տարի ժամանակակից պարերի եմ գնացել ու մտածում էի՝ այդ գծով կշարունակեմ։ Մտքովս անգամ չէր անցնում, որ կներկայանամ որպես դերասանուհի։ Ինձ գրավեց այն, ինչ կատարվում է շոու բիզնեսում՝ նկարահանումների գնալը, այնտեղի անցուդարձը, չեմ հերքի՝ նաև հայտնի դառնալը։ Ինձ թվում է՝ դերասան ոչ թե դառնում են, այլ ծնվում։ Երևի ինձ մոտ ստացվում է դա, գուցե ես այդպիսին էի ծնվել, ուղղակի փորձ չունեի և չէի զգում»,- ասաց նա ու նշեց, որ իրեն կայացած դերասանուհի չի համարում։
Ըստ Մարինկայի՝ հայտնիությունն իրեն տվել է ժողովրդի սերը, սակայն ինքը չի փոխվել։ «Ես նույն Մարինկան եմ, կապ չունի, որ խաղում եմ սերիալում ու ինձ ճանաչում են, իմ անձը չի փոխվել։ Ընկերներս նույնպես չեն փոխվել, հավանաբար, ես չեմ փոխվել, դրանից է»,- ասաց նա ու նկատեց, որ իր շրջապատում շատ մարդիկ կան, սակայն քչերին է իրեն իսկապես հարազատ։ Սերիալային դերասանուհու խոսքով՝ ընտանեկան կամ անձնական հարցերով չի սիրում խոսել ընկերների հետ, միայն շատ մտերիմ մարդկանց հետ կարող է այդքան բաց շփվել։ Ինչ վերաբերում է հայտնի գործընկերներին՝ Մարինկան նշեց, որ ավելի մտերմացել է նրանց հետ, ում հետ ավելի շատ է համագործակցում՝ Սոֆյա Պողոսյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Հայկ Հովհաննիսյանի, Բեն Ավետիսյանի, Տիգրան Մնացականյանի, Գայանե Բալյանի։

Շարունակությունը՝ այստեղ: