Ռուսաստանը միջազգային որոնում է հայտարարել թմրանյութերի առևտրով զբաղվող ադրբեջանուհու նկատմամբ
SocietyՌուսաստանը միջազգային որոնում է հայտարարել թմրանյութերի առևտրով զբաղվող ադրբեջանցու' 43-ամյա Ռամզիյա Սադըգզադեի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ինտերպոլի կայքը' նշելով, որ Ռ. Սադըգզադեն զբաղվում է թմրանյութերի ապօրինի արտադրությամբ, առևտրով և փոխադրմամբ:
Նշվում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները Ռ. Սադըգզադեի նկատմամբ միջազգային որոնում են հայտարարել, և նրան ձերբակալելու համար դիմել են Ինտերպոլին: