ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
SocietyՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մարտի 24-ին՝ ժամը 09.20-ին, Երևան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974թ. ծնված Տաճատ Ի.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Տաճատ Ի.-ն մարտի 12-ից Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով: