Անհավանական փաստեր Չինաստանի մասին (լուսանկարներ)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Ներկայացնենք մի քանի անհավանական փաստեր Չինաստանի մասին:
Որպեսզի չինացի զինվորներն իրենց գլուխները ուղիղ և բարձր պահեն, նրանց օձիքին քորոց է ամրացվում:

Չինաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունը հատուկ մետաղալար է օգտագործում` երթի ժամանակ իր աշխատակիցներին ձեռքերը միևնույն բարձրությամբ բարձրացնել սովորեցնելու համար:

100 մլն մարդ Չինաստանում ապրում է օրական ընդամենը 1 ԱՄՆ դոլարով:

Կետչուպը Չինաստանում հայտնվել է որպես լցոն ձկան համար և կոչվել ke-tsiap:

Չինացիները «Մաքդրայվում» պատվիրած ուտելիքն իրենց հետ ռեստորան են տանում և այնտեղ ուտում:

Չինաստանում մոտ 54 մլն քրիստոնյաներ կան:

Չինաստանում մահապատժի են դատապարտում տարեկան 4 անգամ ավելի շատ կալանավորների, քան աշխարհի ցանկացած այլ երկրում:

Դունին քաղաքում կույս տղաների մեզով եփված ձվերը իսկական դելիկատես են համարվում:

Google-ը, համաշխարհային խոշոր հնչյունաձայնագրող ընկերությունների հետ համագործակցելով, չինացիների համար անվճար երաժշտություն ներբեռնելու հնարավություն է ստեղծել:

Չինաստանում ոստիկանությունը հաճախ է շների փոխարեն բադեր օգտագործում:

Յուրաքանչյուր տարի Չինաստանում մոտ մեկ միլիոն աբորտ է գրանցվում: Եվ այդ ամենը «մեկ երեխա» քաղաքականության պատճառով:

Չինաստանում 30 մլն մարդ ապրում է քարանձավ տներում` յաոդուններում:

Չինաստանում օդն այնքան է աղտոտված, որ մթնոլորտ բոլոր արտանետումները Խաղաղ օվկիանոսով նույնիսկ Սան Ֆրանցիսկո են հասնում:

Պարզվել է, որ Չինաստանում սնունդ արտադրող որոշ ընկերություններ միսը պահել են այծի մեզի մեջ:

Չինաստանում կանայք պատրաստ են 700 դոլար վճարել կուսաթաղանթի վերականգնման համար:

Պեկինում օդ շնչելը նույնն է, ինչ օրական 21 ծխախոտ ծխելը:

1973-ին 10 մլն չինացի կանայք ԱՄՆ են տեղափոխվել` Չինաստանում ժողովրդագրական ճգնաժամի խնդիրը լուծելու համար:

Չինաստանում արգելված են PlayStation խաղային կարգավորումները:

Չինաստանում տարեկան 4 մլն կատու են ուտում:

Շանհայում աշխարհի ամենաերկար խցանման ռեկորդ է արձանագրվել: Այն ձգվել է 99 կմ և տևել է 12 օր:

Չունցինում հատուկ արահետներ կան այն մարդկանց համար, ովքեր անդադար հեռախոսով են զբաղվում:
