Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Սեփականատիրոջ կերպար չեմ ընդունելու, ինքս եմ աշխատելու». Արսեն Սաֆարյանն՝ իր նոր բիզնեսի մասին

Lifestyle

Երգիչ Արսեն Սաֆարյանը վերջերս իրականացրեց իր երազանքը՝ հանդես գալով գեղարվեստական ֆիլմում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը չթաքցրեց, որ նկարահանման հրապարակ գնացել է մեծ սիրով և հուսով է՝ պրեմիերայից հետո միմյանց կհաջորդեն նոր առաջարկները:

-Արսեն, կարծեք թե գերզբաղված եք՝ կինո, երգարվեստ:

-Այո, նկարահանվել եմ ֆիլմում, որի պրեմիերան, հավանաբար, կլինի ապրիլ ամսին: Այն կոչվում է «Երազանք 19:27»: Սա ինձ համար, բնականաբար, դեբյուտ է, առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը Հարություն Մարտիրոսյանն է, տնօրենը՝ Տիգրան Բերբերյանը, ռեժիսորը՝ Դավիթ Սիմոնյանը, օպերատորը՝ Վարդգես Մանուկյանը: Խաղընկերներս են Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը:

-Որքան հասկացա, կատակերգական ժանրի ֆիլմ է:

-Կարելի է ասել բարի, հումորային ու հետաքրքիր ֆիլմ է լինելու:

-Գլխավո՞ր հերոսի եք մարմանվորելու:

-Գլխավոր դերերից մեկն է իմ դերը: Բոլոր տեսարաններում չկամ, բայց ֆիլմի վերջում հասկանում են իմ կերպարի նշանակությունը. ես հրաշագործի դերում եմ, ով իրականեցնում է երազանքներ: Հետաքրքիր ու առեղծվածային կերպար է, ով չգիտես ինչպես և ոնց, հայտնվում է այս կամ այն տեղում:

-Իսկ ի՞նչ է Ձեր հերոսի անունը:

-Պատկերացրեք, որ անուն չունի: Նա անորոշ է, անանուն ու առեղծվածային:

-Խաղընկերներից ո՞ւմ հետ էր առավել հետաքրքիր հայտնվել տեսախցիկի առջև:

-Ցավոք, չես կարող բոլորի հետ հայտնվել տեսախցիկի առջև: Բայց ասեմ, որ ինձ համար հետաքրքիր էր Անդրանիկ Հարությունյանի խաղը: Նրան տեսել ենք բեմին, էկրանին, բայց նկարահանման ընթացքում ես «թուլանում» էի, երբ իր կտորն էր հասնում: Հասկանում ես, որ իրականում գործ ունես երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ դերասանի հետ: Շատ եմ ափսոսում, որ Լևոն Հարությունյանի հետ չունեցանք ընդհանուր տեսարաններ:

 

-Թեև Ձեր վերջին տեսահոլովակները փոքրիկ ֆիլմեր են հիշեցնում, սակայն գեղարվեստական ֆիլմում դերասանի կարգավիճակում հանդես գալը բոլորովին այլ բան է: Դժվար չէ՞ր:

-Գիտեք, տեսահոլովակում մի քանի վայրկյան ունես արտահայտվելու համար, թեև դա էլ հեշտ չէ: Բայց այստեղ բավական դժվար է: Ֆիլմում խաղալով՝ ես հասկացա, թե իրականում որքան ուժեղ դերասաններ ունենք մենք, թեև նրանք մեծ հնարավորություններ չունեն հանդես գալու իրենց ողջ տաղանդով ու կոլորիտով: Դեռ չունեն. գուցե 5-10 տարի հետո մեր ֆիլմարտադրությունն առավել զարգանա, շատ կինոներ նկարահանվեն, որ անգամ ես սկսեմ ավելի շատ նկարահանվել, քան երգել:

-Հնարավո՞ր է հրաժարվեք երգարվեստից ու նվիրվեք կինոաշխարհին:

-Գիտեք, դա այնքան էլ բնական չի ստացվի, քանի որ ես գրեթե երկու տասնամյակ երգում եմ, ինչից հրաժարվելն, առհասարակ, սխալ կլինի: Հատկապես, որ իմ երգացանկից մի քանի երգեր, կարծես թե, հաջողություն ունեցել են: Բայց ես չեմ հրաժարվի նաև ֆիլմային առաջարկներից:

-Կարելի՞ է ասել, որ դա մանկության երազանք է, երգիչ չդառնալու դեպքում կինոարվեստը կընտրեիք:

-Ոչ, չէի ասի, թե մանկության երազանք է: Ուղղակի վերջին տարիներին նման երազանք ունեի, որն իրականացավ: Արդեն մի քանի տարի է, իմ գրեթե բոլոր երազանքները, խելքին մոտ երազանքներն՝ իրականանում են:

-Սերիալային առաջարկներ չունե՞ք, մենք երգիչների հանդիպում ենք սերիալներում:

-Ունեցել եմ առաջարկներ, բայց մերժել եմ: Եթե բազմասերիանոց՝ 6, 8 կամ 10 մասից բաղկացած ֆիլմ լինի, կարծում եմ, դեմ չեմ լինի, բայց ոչ ավելի: Թեև, ասում են, որ սերիալն էլ իր յուրահատկությունն ունի: Քանի որ խոսեցինք սերիալից, ապա ասեմ, որ ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր սերիալներում պրոֆեսիոնալ դերասաններ ընդգրկվեն: Այդպես կփոխվի նաև սերիալ ասվածի որակը:

-Արսեն, ծանոթ էիք երգարվեստում շրջանառվող գումարներին, իսկ դերասանի հոնորարը Ձեզ ոգևորե՞ց: Լա՞վ են վճարում:

-Չեմ վճարվել իմ երազած գումարը, բայց քիչ էլ չեմ վճարվել: Բնականաբար, ստացել եմ լուրջ հոնորար, և՛ ես, և՛ տղաները միմյանց ընդառաջ ենք գնացել, քանի որ եղել է ընդհանուր նպատակ:

 

-Չե՞ք վախենում հանդիսատեսի արձագանքից: Չէ՞ որ կարող են նաև քննադատել:

-Ոչ, թե վախենում եմ, այլ ուղղակի հուզմունք կա, ինչպես առաջին անգամ բեմ բարձրանալիս է լինում: Ինձ համար շատ հետաքրքիր են արձագանքները: Անկեղծ ասած՝ չեմ ցանկանա վատ տպավորություն թողնել, քանի որ աշխատանքին սիրով եմ մոտեցել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նկարահանվել եմ:

-Իսկ դերասանների՞ խանդից. պատկերացրեք, որևէ դերասան գա Ձեր ասպարեզ ու սկսի երգել, և հանկարծ պարզվի, որ նա ձեզանից լավ է երգում:

-Ես, առհասարակ, սիրում եմ, երբ դերասանները երգում են: Դերասանի երգն ինձ ավելի շատ է հուզում, քան այն երգչի կամ երգչուհու, ում նոտաները հատ-հատ մշակված են: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

-Ձեր դեբյուտային ֆիլմում հրաշագործի եք ներկայացնելու, կյանքում է՞լ այդպիսին եք:

-Ես կարծում եմ, որ հրաշագործ եմ դառնում սիրելիներիս առիթներին, ծնունդներին, կամ, պարզապես, երբ, երբեմն, ցանկանում եմ մի լավ բան անել կնոջս ու երեխաներիս համար: Ցավոք, ամեն անգամ չեմ կարող, քանի որ, եթե «կախարդական փայտիկը» ձեռքիս լինի, ապա ո՞վ պետք է աշխատի:

-Երաժշտության բնագավառում նորություններ ունե՞ք:

-Իհարկե: Ունեմ մեկ հեղինակային երգ, մյուս երգի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը, որը կոչվում է «Երջանկություն է քեզ սիրելը»: Շատ գեղեցիկ երգ է: Երրորդ երգը շատ թեթև, ռիթմիկ երգ է, որը բարձր տրամադրություն է ապահովում: Նաև կա մեկ երգ, որը շատ գեղեցիկ դուետ է լինելու: Երգի հեղինակը Ռուզան Անդրեասյանն է, ով տաղանդավոր երաժիշտ է, նաև երգչուհի: Այս ամսվա վերջում կձայնագրվենք, նաև տեսահոլովակով կներկայանանք: Ընդհանրապես, բոլոր երգերի համար եմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել:

-Իսկ ակումբային գործընթա՞ցն ինչպես է ընթանում, չե՞ք պատրաստվում բացմանը:

-Հավանաբար, հոկտեմբեր ամսին բացումը կլինի:

-Կարաոկե՞ ակումբ է:

-Ոչ, այն լինելու է «կլուբ-ռեստորան»՝ երկու սրահով: Սրահներից մեկը, որը կգտնվի առաջին հարկում, կծառայի ուրախ առիթների, երեկոների, շոու-ծրագրերի համար, իսկ երկրորդ հարկում գտնվող սրահը՝ հեղինակային երեկոների, կենդանի երաժշտության համար: Այնտեղ նաև ես շաբաթը մեկ օր ելույթ կունենամ: Սեփականատիրոջ կերպար չեմ ընդունելու, ինքս եմ աշխատելու, երգելու և իմ օրինակով հրավիրելու եմ բոլոր երգիչ-երգչուհիներին՝ կենդանի հնչողությամբ երգելու:

-Երևի շատերը կխուսափեն Ձեր հրավերից, քանի որ կենդանի հնչողությամբ է լինելու:

-Իսկ ո՞վ է խուսափում: Դա տարածված կարծիք է, բայց դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի մեր ժողովուրդը սիրում է «փնովել»:

-Ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը:

-Կինս չի սիրում, երբ իր մասին խոսում ենք, կամ նկարում: Այնպես որ իր մասին շատ բան ասել չեմ կարող. զբաղվում է փոքրիկ բիզնեսով և իր ամենակարևոր գործով՝ երեխաներով:

 

-Ժամանակին ասում էին, որ շատ խանդոտ կին ունեք: Իսկապե՞ս, խանդի չափաբաժինն այդքան մեծ է:

-Ես չեմ ճանաչում կին, ով խանդոտ չէ: Չխանդոտ կին չկա: Բայց իմ կինն էլ գերադրական աստիճանով խանդոտ չէ: Չէ՞ որ նա իմացել է՝ ում հետ է ամուսնանում, շատ նորմալ է վերաբերում իմ աշխատանքին: Կինս իր վրա շատ անինքնավստահ պետք է լիներ, որ խանդոտ լիներ, բայց ասեմ, որ նա բավական ինքնավստահ է, ու տեղ էլ ունի այդպիսին լինելու: Նաև, մենք միմյանց հավատում ու վստահում ենք, որտեղ խանդը անելիք չունի:

-Ազատ ժամանակն անցկացնում եք ընտանիքի հե՞տ, թե՞ նախընտրում եք առանձնանալ:

-Ես շատ եմ կարոտում երեխաներիս: Իհարկե, երբ շատ հոգնած եմ լինում, լռությունը հաճելի է, բայց դա միայն մեկ երեկո կարող է լինել: Հաջորդ օրն արդեն նախընտրում եմ երեխաներիս ներկայությունը վայելել: Աղջիկս շուտով կդառնա 13, իսկ տղաս՝ 8 տարեկան:

-Ձեր մասնագիտությունը գրավո՞ւմ է նրանց, կշարունակե՞ն հայրիկի ուղղին:

-Երկուսն էլ շատ մաքուր են երգում: Ես իրենց բացատրել եմ, որ առաջնահերթ պետք է ուսմանը տեղ տալ, իսկ երբ ցանկանան երգել, ես գիտեմ, թե իրենց հետ ինչ աշխատանքներ տանել:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia