Կապիկը` հետաքրքիր տեսահոլովակի հերոս
LifestyleՎերջին շրջանում հայաստանյան շոուբիզնեսյան իրականության մեջ նոր տեսահոլովակներն իրար հերթ չեն տալիս: Այս տեսահոլովակների տարափի մեջ կարող ես առանձնանալ, եթե ունենաս հետաքրքիր և տարբերվող գործ:
Երիտասարդ դհոլահար Գուշոյի նոր տեսահոլովակը, որը հանրության դատին կներկայացվի շուտով, կփոխի մարդկանց պատկերացումներն ավանդական շոուբիզնեսյան ստանդարտների մասին. ինչու՞, քանի որ տեսահոլովակի հերոսը ոչ թե արտասահմանից հրավիրված գեղեցիկ աղջիկ է, այլ պարզապես կապիկ:
Տեսահոլովակը դհոլչիի համար առաջինն է, իսկ կապիկը` առաջնեկը: Մի խոսքով, շուտով Գուշոն և կապիկը կներկայացնեն իրենց առաջին ստեղծագործական աշխատանքը: